ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարություն
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրություն, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի ղեկավարությունն իրականացնող պետական մարմին Խորհրդային Հայաստանում։
1939 թվականի հուլիսի 5
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականի հուլիսի 5-ին, ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ կազմվել է Ավտոմոբիլային տրանսպորտի ժողովրդական կոմիսարիատ։
1946 թվականի անվանափոխում
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին անվանափոխվել է Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության։
1953 թվականի հուլիսի 16
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի հուլիսի 16-ին Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրություն վերափոխվել է ճանապարհատրանսպորտային տնտեսության մինիստրության։
1953 թվականի սեպտեմբերի 28
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականի սեպտեմբերի 28-ից, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1953 թվականի օգոստոսի 26-ի որոշման համաձայն, այն անվանափոխվել է Ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրության՝ միութենական-հանրապետական ենթակայությամբ։
1956 թվականի հուլիսի 10
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականի հուլիսի 10-ին դարձել է ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրություն։ Աշխատանքներ է տարել ավտոմոբիլային տրանսպորտի կատարելագործման, անվտանգ երթևեկության, ավտովերանորոգման բազաների ծավալման, տեխնիկական առաջադիմության արմատավորման և հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտում միասնական տեխնիկական քաղաքականության իրականացման ուղղությամբ։
Մինիստության խորհրդարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինիստրությունն ունեցել է 13 վարչություն և բաժին, այդ թվում՝ բեռների փոխադրման, ուղևորների փոխադրման, տեխնիկական, վերահսկիչ–վերստուգիչ գլխավոր վարչություններ, ավտոտրանսպորտային-էքսպեդիցիոն, նորոգման-շինարարական, «Ավտոտեխմատվաճաո» վարչություններ և կոնստրուկտորական-տեխնոլոգիական բյուրո։
Մինիստրության ավտոմոբիլային ձեռնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինիստրությունն ունեցել է նաև 4 ավտոտրեստ, 32 ավտոկայարան, ավտոկայան և ավտոտաղավար, որոնցից ամենախոշորներն էին համարվում Երևանինը, Լենինականինը, Կիրովականինը, Հոկտեմբերյանինը, Աշտարակինը, Հրազդանինը, Դիլիջանինը։ 1971 թվականին ՀԽՍՀ ավտոկայարանները, ավտոկայանները և ավտոտաղավարները սպասարկել են 121400 հազար ուղևորի։
Ավտոմոբիլային տրանսպորտի ժողկոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմոբիլային տրանսպորտի ժողկոմ են աշխատել՝ Վ. Գ. Գուրգենյանը (1939-1944), Ա. Գ. Օքսազյանը (1944-1946) թվականներին՝ ժողկոմ, 1946-1947 թվականիին՝ մինիստր), մինիստրներ՝ Ն.Ն. Հովհաննիսյանը (1947-1950), Շ. Մ. Առուշանյանը (1950-1953), Ա. Գ. Աղաբաբովը (1954-1966), Բ. Ե. Սարկիսովը (1966-1970), Դ. Հ. Դանիելյանը (1970-1974), Վ. Մ. Հովհաննիսյանը (1974-՞)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 649)։ ![]() |