Jump to content

Կարապետ Աֆրիկյանի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կ․ Աֆրիկյանի ամառանոցից)
Կարապետ Աֆրիկյանի ամառանոց
Տեսակամառանոց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՓողոցԾովակալ Իսակովի պողոտա
Հիմնադրված է19-րդ դար և 20-րդ դար
ՃարտարապետՎասիլի Միրզոյան

Կարապետ Աֆրիկյանի ամառանոց, բնակելի տուն, որ գտնվում է Երևանի Ծովակալ Իսակովի փողոցում։ Երկհարկանի շենքը կառուցվել է 19-20-րդ դարերում, ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ծովակալ Իսակովի 3 հասցեում։ Ամառանոցը տեղակայված է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ ափի այգիներում՝ որպես արվարձանային տուն։

Նախագծման կառուցվածքը իրենից ներկայացնում է նախասրահի շուրջը աստիճանաշարով միացած անֆիլադի տեսքով սենյակների խումբ, որոնց հետ հյուսիս-արելքում հարմարեցված է բաց պատշգամասրահ (շենքի առավելագույն չափերն են՝ 16.2 x 15.5 մ, սենյակների մակերեսը` 42.4, 27.0 քմ, պատշգամասրահի լայնությունը` 3.6 մ)։ Գլխավոր՝ հարավարևելյան ճակատը համաչափ է, կենտրոնական առանցքում աչքի են ընկնում ելուստավորումը, կոշտաքար պատով վերանորոգված սյունազարդ կիսաշրջանաձև ճակատամուտքը, մետաղե ձևավոր ճաղաշարով պատշգամբը։ Կրկնակի ուղղանկյուն ապակիները զարդարում են իոնիական սյուներով իրար կապված շրջանակները։ Պատերի հորիզոնական կառույցամասը ցուցադրում են շենքի պատվանդանը, լուսամուտատակի գոտին, ատամնահյուս քիվը, գոտիները։ Հյուսիսարևելյան ճակատի պատշգամբասրահի կառուցվածքում օգտագործվել են երկրաչափական խոյակներով սյուներ։

1921 թվականի սեպտեմբերին ամառանոցում հյուրընկալվել է հայկական մտավորականության ներկայացուցիչների խումբը, նրանց թվում էին Հ. Թումանյանը, Լեոն, Դ. Դեմիրճյանը, որոնք եկել էին Թիֆլիսից Հայաստանի օգնության կոմիտեի հերթական հավաքույթին (սեպտեմբերի 13-20)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 82 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։