Կրրիշ 3
Կրրիշ 3 հինդի՝ कृष ३ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2], ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Թվական | 2013 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռակեշ Ռոշան[3][1][2] |
Պրոդյուսեր | Ռակեշ Ռոշան |
Սցենարի հեղինակ | Honey Irani? և Robin Bhatt? |
Դերակատարներ | Հրիթիկ Ռոշան[3][2], Պրիանկա Չոպրա[3][2], Կանգանա Ռանաուտ[2], Vivek Oberoi?[3][2] և Shaurya Chauhan? |
Օպերատոր | Tirru? |
Երաժշտություն | Ռաջեշ Ռոշան |
Մոնտաժ | Chandan Arora? |
Պատմվածքի վայր | Հնդկաստան |
Նկարահանման վայր | Շվեյցարիա և Թուրքիա |
Կինոընկերություն | Filmkraft Productions Pvt. Ltd? |
Տևողություն | 152 րոպե |
Նախորդ | Կրրիշ |
Պաշտոնական կայքէջ |
«Կրրիշ 3» (հինդի՝ कृषकृष 3, Krrish 3), ռեժիսոր Ռաքեշ Ռոշանի հնդկական սուպերհերոսական ֆիլմը, որը վարձույթով թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին։ «Դու մենակ չես» և «Կրրիշ» ֆիլմերի շարունակությունն է, ունի նաև հաջորդ մաս՝ «Կրրիշ 4» անվամբ[4]։
Ֆիլմը պատմում է տաղանդավոր գիտնական Ռոհիտ Մեհրայի կյանքի և նրա որդի՝ սուպերհերոս Կրիշնա Մեհրայի մասին (նույն ինքը՝ Կրրիշ)։ Կրիշնան ստիպված է պայքարել չար հանճար Քաալի դեմ, որին միշտ օգնում են նրա կամակատար-մուտանտները։
Ի սկզբանե նախատեսվում էր «Կրրիշ 3» ֆիլմը թողարկել 3D ձևաչափով[5], բայց քանի որ ժամանակը քիչ էր՝ ֆիլմն այդ ձևաչափին հարմարեցնելու համար, ռեժիսոր Ռաքեշ Ռոշանը ստիպված էր հայտարարել, որ ֆիլմը կթողարկվի 2D ձևաչափով[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ Կրրիշը պարտության է մատնում չար բժիշկ Արյային՝ այդ կերպ կարողանալով գերությունից ազատել իր հորը՝ Ռոհիտին, սուպերհերոսը շարունակում է պայքարել չարիքի դեմ և շատերի կյանքը փրկել վտանգից։ Դրա արդյունքում Կրրիշն աստիճանաբար դառնում է բոլորի կողմից ճանաչված հերոս։
Կրիշնան իր կնոջ՝ Պրիայի հետ վերջնականապես տեղափոխվում է մեկ այլ քաղաք։ Ռոհիտը շարունակում է իր գիտական գործունեությունը և օգտագործում իր բարձր զարգացած մտավոր ունակությունները՝ հօգուտ հասարակության։
Բայց բոլորին անհայտ է, որ մոլորակի մյուս մասում օր օրի մութ ուժն ավելի է հզորանում։ Նրա անունը Քաալ է։ Վերջինս, լինելով բնածին հանճար, իր ունակությունները բացասաբար է օգտագործում՝ այդպիսով ամբողջ աշխարհում տարածելով չարն ու ոչնչացումը։ Իր չար գործերին աջակցելու համար նա օգտվում է իր «ձեռամբ ստեղծված» արարածների օգնությունից։
Շուտով մնում են միայն Ռոհիտը և Կրրիշը, ովքեր կարող են կանխել չար Քաալի մտադրությունը։ Բայց դա չի կանգնեցնում չար հանճարին, և արդյունքում ճակատագիրը դեմ-դիմաց է կանգնեցնում սուպերհերոսին և չարին, և Կրրիշի առջև խնդիր է ծագում ոչ միայն ոչնչացնել Քաալի վատ մտադրությունները, այլև պաշտպանել իր ընտանիքին։ Եվ Կրիշնան պետք է փորձի իր մեջ նոր ուժեր արթնացնել անողոք թշնամու դեմ պայքարում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «IIFA Award» մարտական տեսարանների լավագույն բեմադրման համար - Շամ Կաուշալ և Չեն Սյադուն[7]
- «IIFA Award» լավագույն հատուկ էֆեկտների համար - Քեյթան Յադավ և Հարեշ Հինգորանի[7]
- «Screen Award» լավագույն տեսողական էֆեկտների համար - Red Chillies Entertainment[8]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1029231/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=224566.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.bbfc.co.uk/releases/krrish-3-2013
- ↑ «Krrish 3 now to release on November 1»։ The Times of India։ սեպտեմբերի 30, 2013։ Վերցված է սեպտեմբերի 30, 2013
- ↑ «3D movies: Bollywood gives a new dimension»։ The Times of India։ նոյեմբերի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2011
- ↑ «Krrish 3 not in 3D:»։ Noel Singh Dias։ օգոստոսի 7, 2013։ Վերցված է հոկտեմբերի 31, 2013
- ↑ 7,0 7,1 «IIFA Through the Years – IIFA 2014 — Tampa Bay, USA» (անգլերեն)։ IIFA։ 2014-04-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-23-ին։ Վերցված է 2015-09-01
- ↑ «20th Annual Life OK Screen Awards: List of winners»։ Indian Express (անգլերեն)։ 2014-01-15։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-31-ին
|