Jump to content

Կրոնպրինսեսսեգադե (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոնպրինսեսսեգադե
դան․՝ Kronprinsessegade
Երկիր Դանիա
Գտնվում էԿոպենհագեն
ՏեղանքIndre By?
Անվանվել էMarie of Hesse-Kassel?[1][2]
Փոստային ինդեքս1306

Կրոնպրինսեսսեգադե (դան․՝ Kronprinsessegade), փողոց Կոպենհագենի կենտրոնական մասում, որն իր անվանումը ստացել է ի պատիվ թագաժառանգ արքայադուստր (անգլ.՝ Crown Princess) Մարիա Սոֆիայի։

Փողոցը հայտնվեց Կոպենհագենի վերակառուցման ընթացքում՝ 1795 թվականի խոշոր հրդեհից հետո, որը ոչնչացրեց քաղաքի մեծ մասը։ Տների զգալի մասը՝ հիմնականում եվրոպական կլասիցիզմի ոճով կառուցված, փողոցի վրա հայտնվեց հրդեհին հաջորդող մի քանի տասնամյակների ընթացքում։ Կրոնպրինսեսսեգադե փողոցը անջատվում է Գոտերսգադե փողոցից, և անցնելով Արքայական այգու արևելյան սահմանի երկայնքով, շարժվում է հարավ՝ դեպի Արևելյան երկաթուղային կայարանը։

Կրոնպրինսեսսեգադայի գլխավոր դիտարժան վայրն է համարվում դրա վրա գտնվող Լ. Կ. Դավիդի թանգարանը, որի ցուցադրությունը բաղկացած է իսլամական արվեստի ցուցանմուշներից, ինչպես նաև Դանիայի Ոսկեդարի կերպարվեստից և ժամանակակից արվեստի փոքրիկ հավաքածուից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Դանիա-անավարտ