Կրոնշտադտի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոնշտադտի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրոնշտադտ
ՎայրԿրոնշտադտ
Կայքvisitkronshtadt.ru
Քարտեզ
Քարտեզ

Կրոնշտադտի պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории Кронштадта), թանգարան Կրոնշտադտում (Ռուսաստան)։ Գոյություն ունի 1991 թվականից։ 2006 թվականից տեղակայվում է քաղաքային ջրմուղի պատմական աշտարակում, որը կառուցվել է 1836-1839 թվականներին։ Աշտարակը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։ Հասցեն՝ Լենինգրադի փողոց, տուն 2։ 2014 թվականից թանգարանի տարածքներին ավելացրել է Յակորնայա հրապարակ, 2ա հասցի պատմական շենքը[2]։

Աշտարակի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնշտադտի ջրագծի վերակառուցման ծրագիրն ընդունվել է 1827 թվականին։ Շենքը ջրամբարձ մեքենաների համար կառուցվել է 1837-1839 թվականներին ռազմական ինժեներներ Վ. Պ. Լեբեդևի և Տատարինովի նախագծով։ Այնտեղ տեղադրվել էր երկու շոգեմեքենա, յուրաքանչյուրի հզորությունը՝ 8 ձիաուժ։ Մեքենաները ջուրը բարձրացնում էին երկրորդ հարկում գտնվող ջրամբարը, որտեղից էլ ջուրը մղվում էր քաղաքային ցանց։ Ջրի աղբյուր էր ծառայում շենքի հետևում գտնվող լճակը, որը հաղորդակցվում էր Ֆիննական ծոցի հետ։ 1870-ական թվականներին և 1887 թվականին աշտարակի շենքը վերնակառուցվել է[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի շենքը կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Վեց սյուներով սյունաշարքը պետք է ներդաշնակի դիմացը կանգնած Սուրբ Եղիսաբեթի կիրկայի հետ։ Վերակառուցման ընթացքում շենքը կորցրել է նախնական գմբեթը, նրա փոխարեն կառուցվել է կամարաձև պատուհաններով վերին հարկ[3]։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գավառագետների քաղաքային ակումբի նախաձեռնությամբ ստեղծվել է Լենինգրադի քաղաքային խորհրդի 1991 թվականի ապրիլի 15-ի թիվ 273 որոշմամբ։ Ցուցադրության հիմք են կազմել Յ. Ի. Սպիրիդոնովի, Տ. Ն. Լապինայի, Յ. Ս. Միսոչենկոյի, Վ. Մ. Պիրոգովի, Վ. Ֆ. Կլյուչնիկովի, Լ. Ն. Սերգեևայի և այլ կրոնշտադտցիների իրերի և փաստաթղթերի հավաքածուները։ Հիմնադիրը համարվում է Յուրի Իվանովիչ Սպիրիդոնովը (1931-1998)[4]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակորնայա հրապարակում գտնվող նախկին սրճարանի շենքում տեղակայված է «Կրոնշտադտի պատմության երեք դարը» ցուցադրությունը, իսկ Լենինգրադի փողոցում գտնվող աշտարակի շենքում՝ ստորջրյա հնագիտությանը նվիրված «Խորտակված նավերի գաղտնիքները» ցուցադրությունը։ Վերջինում ցուցադրվում են այն առարկաները, որոնք բարձրացվել են խորտակված նավերից։ Սկիզբը դրվել է 2009 թվականին որոնողական արշավախմբերի «Ռուսաստանի ստորջրյա ժառանգություն» նախագծի նյութերով[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. СПб.
  2. Д. Фазлетдинова (2014 թ․ օգոստոսի 7). «В конце августа откроется музей истории Кронштадта». Карповка. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Башня городского водопровода с флигелем - Музей истории Кронштадта». citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. «Музей истории Кронштадта». museum.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  5. «Музей истории Кронштадта, Якорная площадь, 2А». Музей истории Кронштадта. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնշտադտի պատմության թանգարան» հոդվածին։