Կրոնշտադտի խորաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրոնշտադտի ֆուտշտոկի մակարդակագրիչի շենքը

Կրոնշտադտի ֆուտշտոկը կամ Կրոնշտադտի խորաչափը (ռուս.՝ Кронштадтский футшток) Բալթիկ ծովի մակարդակի որոշման համար նախատեսված հատուկ սանդղաձող է։ Ֆուտշտոկը գտնվում է Կրոնշտադտ քաղաքում, Օբվոդնի ջրանցքի վրայով անցնող Կապույտ կամրջի ափային հենարանի վրա։ Կրոնշտադտի ֆուտշտոկի զրո նիշը հանդիսանում է, որպես հաշվարկման համակարգի սկիզբ, երկրի մակերևույթի որևէ կետի բացարձակ բարձրությունն Ռուսաստանի տարածքում, ԱՊՀ որոշ երկրներում և Հայաստանում որոշելու համար։ Այն նաև ընդունված է որպես հաշվարկման սկիզբ գեոդեզիական կետերի և ռեփերների բարձրության որոշման համար, ինչպես նաև տիեզերական արբանյակների ուղեծիրներն կողմնորոշելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի կամ օվկիանոսի մակարդակը չափելը անհրժեշտություն է եղել դեռ ամենաառաջին ծովագնացների համար, որպեսզի արդեն նավահանգստում եղած կամ նավահանգիստ մտնող նավը հեշտությամբ գտնի ուղին, քանի որ ջրի մակարդակն տատանվում է մակընթացության և տեղատվության պատճառով։ Կրոնշտադտի ֆուտշտոկի պատմությունը կապված է ռուսական նավատորմի ի հայտ գալու հետ։ Առաջին անգամ Ռուսաստանում Պետրոս I Մեծի կարգադրությամբ է ստեղծվել ֆուտշտոկային ծառայություն, առաջին ֆուտշտոկը տեղադրվել է դեռևս Սանկտ Պետերբուրգում 1703 թվականին, իսկ 1707 թվականին ստեղծվել է ֆուտշտոկային ծառայություն Կոտլին կղզում՝ նորակառույց Կրոնշտադտ քաղաքում։ Այնուհետև տարիների ընթացքում ֆուտշտոկային ծառայությունը ավելի է կատարելագործվել և այժմ Բալթիկ ծովի մակարդակն որոշելիս օգտագործվում է Կապույտ կամրջի հենարանի վրա՝ հատուկ կառույցում տեղադրված մակարդակագրիչը՝ որը մշտապես ամրագրում է ջրի մակարդակն ու մակարդակի տատանումներն ֆուտշտոկի զրոյի համեմատ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]