Կրոնն Իսլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրոնը Իսլանդիայումից)
Հլիսարենդակիրկյան հարավային Իսլանդիայում.

Իսլանդիայի հիմնական դավանանքը Իսլանդիայի ավետարանական լյութերական եկեղեցին է, որը պաշտոնական դարձավ 1540 թվականին[1] (այն ժամանակ Իսլանդիան պատկանում էր Դանիային) և 2009 թվականին այն դավանում էր երկրի ընդհանուր բնակչության 92,2%-ը[2]։ Բնակչությունը նաև դավանում է կաթոլիկություն և այլ լյութերական եկեղեցիներ[3]։ Ռեյկյավիկում, հավանաբար, ուղղափառ եկեղեցի ևս կկառուցվի։ 2016 թվականի սկզբին հրապարակված հարցման արդյունքները[4] ցույց են տալիս, որ իսլանդացիների կեսից քիչն իրեն համարում է կրոնավոր, իսկ երիտասարդների ավելի քան 40%-ն իրեն աթեիստ է համարում։ Կրոնն ավելի տարածված է Ռեյկյավիկից դուրս։ Այսպես, մայրաքաղաքի հարցված բնակիչների 56,2%-ն իրեն քրիստոնյա է ճանաչել։ Երկրի մնացած մասում քրիստոնյաները կազմում են 77-90%։ Հարցումը ցույց է տվել նաև սերունդների կրոնականության տարբերություններ։

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Նիկոլայ Արբո «Օլաֆ I Տրիգվասոնի ժամանումը Նորվեգիա» (1860)

Քրիստոնեությունն Իսլանդիայում որպես պաշտոնական կրոն ընդունվել է 1000 թվականին[5]։

1860 թվականից Իսլանդիայում գործում է կաթոլիկ միսիա, որը ստեղծել է դեռևս գործող դպրոցներ և հիվանդանոցներ։ 1929 թվականից Ռեյկյավիկը պաշտոնապես նշանակել է կաթոլիկ եպիսկոպոս և բացել մի քանի կաթոլիկ միաբանություններ։ Այսօր Իսլանդիայում կա մոտ 10500 հոգուց բաղկացած փոքր կաթոլիկ համայնք[6], որը բաղկացած է հիմնականում տարբեր կաթոլիկ երկրների ներգաղթյալներից։ Երկիրն ունի Ռեյկյավիկի միակ կաթոլիկ թեմը։

Իսլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

մզկիթ Ռեյկյավիկում

Հեթանոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի սկզբին Իսլանդիայի հեթանոսական համայնքը կազմում էր 2400 մարդ։ Ռեյկյավիկում սկսվել է սկանդինավյան պանթեոնի տաճարի շինարարությունը[7]։ Զուիզմը, որը հիմնադրվել է 2010 թվականին Օլաֆուր Հելգի Դորգրիմսոնի կողմից և պաշտոնապես գրանցվել է երկրում 2013 թվականին։ Զուիզմը հիմնված է շումերա-աքքադական դիցաբանության վրա[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Иерархия церквей | Церковь Исландии». www.hierarchy.religare.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  2. «Общая информация о Исландии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  3. «Исландия/ религия Исландии». islandia-about.narod.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  4. «0.0% of Icelanders 25 years or younger believe God created the world, new poll reveals». Icelandmag. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  5. Хьяульмарссон Й. Р. История Исландии = History of Iceland: from the Settlement to the Present Day. — М.: Весь Мир, 2003. — С. 39—41. — 240 с. — 2000 экз. — ISBN 5-7777-0201-5
  6. «Frontpage - Hagstofa». Hagstofa. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  7. «Возвращение язычества: В Рейкъявике построят храм скандинавским богам». vesti.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  8. «Our Story | Zuism». 2018 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.