Կրծքազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրծքազարդ (ֆր.՝ broche), ոսկերչական իր, որը փակցվում է հագուստին:Սովորաբար այն պատրաստվում է մետաղից, հաճախ` թանկարժեք մետաղներից` ոսկուց կամ արծաթից, և զարդարվում է թանկարժեք քարերով կամ էմալե ներդիրներով։ Որպես կանոն` կրծքազարդը օգտագործվում է միայն իբրև զարդ, թեպետ այն կարող է գործածվել նաև կենցաղում՝ որպես ճարմանդ։

Բրագանսայի զարդասեղ, մ.թ.ա.250—200 թթ, Բրիտանական թանգարան


Դիմանկար Տիկին դը Սևինյե, մոտ. 1665 թ.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին մետաղական կրծքազարդերը,որոնք հայտնաբերվել էին դեռևս բրոնզի դարում, սկզբում ունեցել են կենցաղային նշանակություն, ինչպես օրինակ` կոճկել հագուստը, ինչպես օրինակ` անձրևանոցը։ Անտիկ և վաղմիջնադարյան ճարմանդները, որոնք ամրացնում էին հագուստը, կոչվել են զարդասեղներ։ Հայտնի են ինչպես հասարակ զարդասեղներ՝ առանց որևէ այլ զարդարանքի, այնպես էլ զարդաքանդակ ոսկե ճարմանդներ, որոնք նախատեսված էին ոչ միայն հագուստն ամրացնելու, այլև զարդարանքի համար։ Երբեմն զարդասեղները պատրաստվում էին ոսկուց կամ արծաթից և զարդարվում էին մարգարիտներով, թանկարժեք քարերով, փորագրված նախշերով և այլն։ Ժամանակի ընթացքում կրծքազարդի դիզայնը փոխվում էր, ինչն էլ հնարավորություն էր տալիս դրանք գործածել իբրև ժամանակագրային ցուցանիշներ այլ հնագիտական գտածոներ թվագրելիս։ Կրծքազարդերի կենցաղային նշանակությունը պահպանվեց ողջ Միջնադարի ընթացքում։ Գոթական դարաշրջանում օղակաձև և սկավառակաձև զարդասեղներին փոխարինելու են եկել ագրաֆները, որոնք ճարմանդի ավելի բարդ կառուցվածքն ունեին։ Կրծքազարդը` որպես զարդարանք, իր ներկայիս տեսքով հայտնի դարձավ 17-րդ դարում` ունենալով բացառապես դեկորատիվ նշանակություն։

Կրծքազարդի ստեղծումը վերագրվում է ֆրանսիացի պալատական տիկին մարկիզուհի դը Սևինյեին։ Բարոկկոյի դարաշրջանում հագուստը զարդարում էին բազմաթիվ կախազարդերով, որոնք կարում էին հագուստին կամ ամրացնում էին ժապավենների միջոցով։

Մադամ դը Սևինյեն իր կորսեժներին սկսեց կրել կրծքազարդ` ատլասե ժապավենով և նրանից ամրացված կախազարդով։ Այդ տեսքով էլ նա պստկերվել է իր դիմանկարներում։ Զարդարանքը ավելի հայտնի դարձավ երոպական ազնվականանների շրջանում և նպաստեց 18-րդ դարում կորսեժային կրծքազարդերի ի հայտ գալուն։

Նախնական կորսեժային կրծքազարդերը Սևինյե կրծքազարդերի կրկնօրինակներն էին և պատրաստվում էին ժապավենի նման` մեկ կամ մի քանի կամ որպես կանոն երեք կախազարդերով։

19-րդ դարում ի հայտ են գալիս կրծքազարդի տարբեր տեսակներ` տարբեր ձևերի ու պատրաստված տարատեսակ նյութերից` ոսկուց, թանկարժեք քարերից, մարգարտից, էմալից, փղոսկրից` կիրառելով խճանկարային, քարափորագրային, տաքսիդերմիայի [1],, մանրանկարչության և այլ տեխնելոգիաներ։

Կրծքազարդի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անուն Նկարագրություն
Goldene Fibel.jpg Զարդասեղներ Կենցաղային կրծքազարդ-ճարմանդներ,որոնք գոյություն են ունեցել Անտիկ դարաշրջանում և Միջնադարում։ Հայտնի են զարդասեղների տարբեր ձևեր և չափեր։ Զարդասեղ-ամրակները հիմնականում պատրաստվել են թանկարժեք մետաղներից, պղնձից կամ բրոնզից, որոնք փորագրված էին կամ դրոշմված։ Նշանավոր զարդասեղի վրա պահպանվել է լատիներեն ամենահին հայտնի գրություններից մեկը։
English - Silver Ring Brooch - Walters 571990.jpg Օղակաձև զարդասեղներ Միջնադարյան զարդասեղների տարածված տեսակ է` բաղկացած փակ կամ կիսափակ (penannular) օղակից և խոշոր ասեղներից։ Հանդիպում են ինչպես հասարակ, կենցաղային պղնձե և մետաղե ճարմանդներ` առանց որևէ զարդարանքի, այնպես էլ ոսկուց և արծաթից պատրաստված շքեղ զարդասեղներ` նախշազարդ և թանկարժեք քարերով և այլն։ Բնորոշ են բարբարոսական մշակույթի մեծ մասին, այդ թվում` կելտական (Թարայի կրծքազարդ), կղզիական, հյուսիսային արվեստներին։
Scheibenfibel von Tangendorf.jpg Սկավառակաձև զարդասեղներ Շրջանաձև զարդասեղները հայտնի են եղել դեռևս ուշ Անտիկ դարաշրջանից, բայց լայն տարածում ստացել են Վաղ Միջնադարում։ Սկավառակաձև զարդասեղները պատրաստվել են ֆրանկյան, անգլոսաքսոնական, հոնական և նույնիսկ բարբարոսական ցեղերի վարպետների կողմից։

Վաղմիջնադարյան բարբարոսական մշակույթի զարդասեղները որպես կանոն պատրաստվել են ոսկուց և զարդարվել են էմալով, գունավոր ապակիով, թանկարժեք քարերով (նռնաքարեր, շափյուղաներ, սուտակներ) և այլն։ Հատկապես շատ են 6-9-րդ դարերի ֆրանկյան սկավառակաձև զարդասեղները։

Anglo-SaxonDSCF9241.JPG Տ-աձև զարդասեղներ Տ-աձև զարդասեղները հավանաբար հայտնաբերվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակում[2]։ Թեպետ զարդասեղի այս տեսակը ավելի բնորոշ է Վաղ Միջնադարի բարբարոսական մշակույթին։ Անգլոսաքսոնական Տ-աձև զարդասեղների մեծ մասը պատրաստված են բրոնզից կամ մետաղից, երբեմն էլ ոսկեջուր և նախշազարդ են` առանց որևէ այլ զարդարանքների։
Clasp-reliquary eagle MNMA Cl3292.jpg Ագրաֆ Ճարմանդի զարդարանքը ի հայտ է եկել դասական Միջնադարի ժամանակաշրջանում և փոխարինել է ավելի պարզ զարդասեղների։ Ի տարբերություն զարդասեղների` միջնադարյան ագրաֆը ոչ թե քորոցի տեսք ուներ, այլ ճարմանդի։ XIII դարում ագրաֆը հանգույցից և կեռիկից կազմված շքեղ զարդարանքով ամրակապի տեսք ուներ. հայտնի էին վարդի և պսակի տեսք ունեցող զարդարանքները։ Ագրաֆը սովորաբար օգտագործվում էր վերնաշապիկի օձիքը ամրացնելու համար կամ պարզապես այն կրում էին որպես զարդարանք[3]։
Zapona sredzka.jpg Ճարմանդ Թանկարժեք քարերով ոսկե կամ արծաթե կրծքազարդ, որը օգտագործվում է հագուստի զարդարանքի համար։ Որպես կանոն` այն կլոր է։ Միջնադարում հայտնի է եղել ռուսների և կովկասյան ժողովուրդների շրջանում։
Brooch (Russia, 18 c.).jpg Սևինյե կրծքազարդ Բարոկկոյի դարաշրջանի զարդարանք, ժապավենի և մեկ կամ մի քանի կախազարդի տեսք ունեցող կրծքազարդ է։ Հավանական է, որ կրծքազարդերն իրենց սկզբնական տեսքով հանդես են եկել որպես զարդարանք և ճարմանդի դեր չեն կատարել։ Կրծքազարդը ի հայտ գալը վերագրվում է ֆրանսուհի տիկին դը Սևինյեին, որը ապրել է XVII դարում[4]։ 19-րդ դարի առաջին կեսին ռուսական ամսագրերում երեք կախազարդ ունեցող մեծ օվալաձև բրոշը կոչվել էր Սևինյեի բրոշ։
Signs of MF.jpg Պալատական գրանիշ Հատուկ նշան մոնոգրամի տեսքով, սովորաբար ոսկուց և ադամանդներից պատրաստված, որը կրում էին պալատական օրիորդները ռուսական կայսերական պալատում։ Գրանիշները կայսրուհու կամ երկու կայսրուհիների անվան սկզբնատառերի ձև ունեին։ Նշանը կրում էին Անդրևյան կապույտ ժապավենի վրա և ամրացնում հագուստին` կորսեժի ձախ կողմին։
18th century portuguese "devant de corsage" or stomacher made of topazes, National Museum of Ancient Art.JPG Կորսեժային կրծքազարդ XVII-XIX դարերի եվրոպական ազնվականների զարդարանք, որը առավել հայտնի էր XVIII դարում։

Կրում էին կորսեժին (կրծկալ)` հենց կրծքի մեջտեղում։ Այն պատրաստված էր թանկարժեք մետաղներից և զարդարված թանկարժեք քարերով` ադամանդներով կամ ծաղկային` ռոկոկո ոճին հատուկ (տոպազ, ամետիստ)։ Որպես կանոն` կորսեժային բրոշները բավականին ծավալուն էին` մի քանի կախազարդ, երբեմն երեք շարքով` կրկնելով կրծկալի V-ձևը։

Schwarzer Trauerschmuck1.jpg Սգո զարդեր Սգո զարդարանքները հայտնի են եղել հնուց ի վեր, բայց հայտնի են դարձել 18-րդ դարում և 19-րդ դարի երկրորդ կեսերին` Վիկտորյական դարաշրջանում Վիկտորյական դարաշրջան։ Սգո զարդարանքները կրում էին սգո արարողությունների ժամանակ։ Դրանք պատրաստված էին որոշակի նյութերից (գագատ Գագատ, սև ապակի, սև և սպիտակ էմալ, մարգարիտ, նռնաքար) և պետք է ունենար հանգուցյալի մասին որևէ հիշատակում` նրա սկզբնաղբյուրները, մակագրությունը լատիներենով, հանգուցյալի դիմանկարը։ Հատկապես հայտնի էին հանգուցյալի հյուսված մազերի ներդիրով սգո կրծքանշանները։
Brosch av förgylld brons med flusstenar och pärlor, 1903 - Hallwylska museet - 110034.tif Կրծքազարդ-քորոց Անգլիական քորոցի տեսքով կրծքազարդ, որի վրա ամրացված է տարբեր դեկորատիվ տարրեր, ինչպես օրինակ` շղթաներ և կախազարդեր։

Ի հայտ են եկել 19-րդ դարի երկրորդ կեսին, հատկապես` անգլիական քորոցի գյուտից հետո և ներկայումս էլ նորաձև է։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Victorian taxidermy jewelry
  2. Шаров О. В., О времени появления Т-образных шарнирных фибул в Северном Причерноморье
  3. Аграф — Энциклопедия моды(չաշխատող հղում)
  4. «Брошь Севинье»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-07-ին։ Վերցված է 2017-03-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

|Тема = Брошь |Портал = |Викисловарь = брошь |Викиучебник = |Викицитатник = |Викитека = |Викиновости = |Метавики = |Проект = }}