Կրիվայա ցամաքալեզվակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կրիվայա ցամաքալեզվակ
ուկրաիներեն՝ Крива коса
Տեղագրություն Ազովի ծով
Ողողող ջրեր Տագանրոգի ծովածոց, Ազովի ծով
Ընդհանուր մակերեսը 0,05 կմ²
Ամենաբարձր կետը 2 մ
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Վարչատարածքային բաժանում Դոնեցկի մարզ

Կրիվայա ցամաքալեզվակ (թարգմանաբար՝ Կեռ ցամաքալեզվակ, ուկրաիներեն՝ Крива коса), լվացվող ավազային ցամաքալեզվակ, գտնվում է Ազովի ծովի հյուսիսարևելյան, ուկրաինական ափին։

Մտնում է Դոնեցկի մարզի տարածքի մեջ։ Գտնվում է Մարիուպոլ քաղաքից մոտ 50 կմ և Բելոսարայսկի ցամաքալեզվակից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Ցամաքալեզվակը ծովի մեջ է ձգվում 9 կմ, ձևով հիշեցնում է կեռ թուր։ Նրա արևելյան մասը ունի բավականին զառիվեր լանջեր, արևմտյան կողմից գտնվում են փոքր ծոցեր, որտեղ աճել են եղեգներ և ջրիմուռներ։