Կրինդաչի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրինդաչի առանձնատուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
ՓողոցAtamanskaya street?
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակcandidate heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Կրինդաչի առանձնատան լուսանկարներ

Կրինդաչի առանձնատուն (ռուս.՝ Особняк Криндача), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Մեկհարկանի տունը գտնվում է Ատամանսկայա փողոց, 46 հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցվել է XX դարի սկզբին։ Պատկանում էր Եգոր Իվանովիչ Կրինդաչին, որը զբաղեցրել է քաղաքացիական գործերով փաստաբանի պաշտոն, ինչպես նաև ժողովրդական լուսավորության ոլորտում զբաղվել է հասարակական աշխատանքով։ Պատմությունը պահպանել է հիշատակում այն մասին, որ Եգոր Կրինդաչը Դոնի մարզի օգտակար գրքերի տարածման ընկերության վարչության անդամ էր։ Ընկերությունը սկսել է գործել 1876 թվականին, իսկ երկու տարի անց վերանվանվել է Դոնի մարզի ժողովրդական կրթության աջակցության ընկերություն։ Եգոր Կրինդաչը ընկերության նախագահի տեղակալի պաշտոնից հասել է նախագահի պաշտոնին (1902)։ Իր գոյության սկզբում կազմակերպությունը զբաղվում էր գրքի պահեստներ և խանութներ բացելով։

1923 թվականից և հետագա տասնամյակների ընթացքում Կրինդաչի առանձնատանը հակատուբերկուլյոզային դիսպանսեր էր։ 1992 թվականին ժողովրդական պատգամավորների Ռոստովի շրջանային խորհրդի որոշման համաձայն շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ։ 

XXI դարի սկզբին Կրինդաչի նախկին առանձնատունն աստիճանաբար սկսել է փլուզվել։ 2015 թվականին սկսվեց շենքի վերակառուցումը՝ նրա տեղում երկհարկանի շենք ստեղծելու նպատակով, որը պետք է ծառայի 30-տեղանոց հյուրանոցի կարիքների համար։ Աշխատանքները որոշվել էր իրականացնել՝ հաշվի առնելով առաջին հարկի գլխավոր ճակատը պահպանելու մասին որոշումը[2]։ Նոր հյուրանոցն անվանվել է «Պլատով»։ Հյուրանոցի պաշտոնական բացումից որոշ ժամանակ առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի վերջին, շենքում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է չեզոքացնել[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրինդաչի առանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով։ Տունը մեկհարկանի է՝ համաչափ ճակատով, որի կենտրոնում գտնվում է մուտքը։ Քիվը զարդարված է աղեղնաձև ներդիրներով։ Քիվի վերևում կառուցվել են ատտիկոսներ և ճաղաշար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. list of cultural heritage monuments in Novocherkassk
  2. 2,0 2,1 2,2 «Особняк на Атаманской//Новочеркасская Централизованная библиотечная система». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  3. «Новый отель «Платов» в Новочеркасске подожгли неизвестные». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.