Կրավ-մագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Krav Maga Marines.jpg

Կրավ մագա (եբր.՝ קרב מגע‎ — «կոնտակտային մենամարտ»), Իսրայելում մշակված ռազմական ձեռնամարտի համակարգ է, որը կենտրոնացված է կյանքի սպառնալիքների արագ չեզոքացման վրա։ Համակարգը հայտնիություն է ձեռք բերել նրանից հետո, երբ կիրառության մեջ է մտել իսրայելական բազմաթիվ ուժային կառույցների կողմից։

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտարվեստի անվանումը եբրայերեն նշանակում է «կոնտակտային մենամարտ» (մագա (եբր. מגע)՝ կոնտակտ, կրավ (եբր. קרב)՝ մենամարտ), և պատկանում է այն մենամարտի տեսակին, որի ժամանակ ֆիզիկական ուժով ներգործում են հակառակորդի վրա ի տարբերություն զենքի կիրառմամբ հեռավորության վրա մենամարտի (չնայած, կրավ-մագայում ուսումնասիրվում են ժամանակակից տեսակի զենքերը՝ հրացաններ, ատրճանակներ և այլ առարկաներ, որոնք համատեղվում են ինքնապաշտպանության հնարքների հետ)։

Կրավ-մագայի հիմնական սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրավ-մագայում գոյություն չունեն հատուկ օրենքներ և չկա տարբերություն կանանց և տղամարդկանց համար պրապմունքների միջև։ Համակարգը սպորտային չի համարվում, բացակայում են հատուկ մարզահագուստն ու մրցումները, սակայն որոշ կազմակերպություններ ուսումնառության ընթացքում շնորհում են տարբեր մակարդակներ և խորհրդանշաններ։ Բոլոր հնարքները կենտրոնացված են առավելագույն արդյունավետության և իրական պայմանների վրա։ Այս մարտարվեստում մեծ ուշադրություն է դարձվում խոցելի կետերի խոցման վրա (ներառյալ աչքերի շրջան կամ գոտկատեղից ներքև հարվածելը), գլխով հարվածներ և այլ հնարքներ, ինչպես նաև այլ հասանելի օբյեկտների օգտագործումը։ Միևնույն ժամանակ ուսումնառության ժամանակ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է մեղմել հնարքները իրավիճակին համապատասխան և մեծ ուշադրություն է դարձվում անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների հետևելու անհրաժեշտությանը։

Կրավ-մագա մարտարվեստի հիմնական սկզբունքներն են համարվում.

  • Չստանալ վնասվածք (և հատկապես թույլ չտալ քեզ տապալել հատակին՝ այլապես կոչնչացնեն)
  • Արագորեն վնասազերծել հարձակվողին
  • Արագորեն պաշտպանողական տեխնիկայից անցնել հարձակողականի
  • Կիրառել մարմնի ռեֆլեքսները
  • Կիրառել մարմնի խոցելի տեղերը
  • Որպես օգնություն օգտագործել ցանկացած հասանելի իր[1]

Վերոհիշյալ սկզբունքները մշակվել են՝ հաշվի առնելով կյանքին սպառնացող իրավիճակները, այդ պատճառով անընդհատ ընդգծվում է ռեակցիայի սպառնալիքի հետ համեմատումը։

Ընդհանուր առմամբ, կրավ-մագան պահանջում է սկզբում վերացնել անմիջական վտանգը, կանխել հետագա ագրեսիվ գործողությունները, և այնուհետև չեզոքացնել հարձակվողին։ Որոշ հանգամանքներում վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար թույլատրվում է կանխարգելիչ հարձակումը։

Ի համեմատ մի շարք արևելյան մարզաձևերի, կրավ-մագան հիմնված չէ որևէ փիլիսոփայական համակարգի վրա։ Նրա նպատակն է համարվում ֆիզիկական գոյատևման ապահովումը, այլ ոչ թե հոգևոր ինքնակատարելագործումը: Այդ պատճառով կրավ-մագայի հիմքն են հանդիսանում մարդու ռեֆլեքսների՝ ինչպես հարձակվողի, այնպես էլ պաշտպանվողի գիտական հետազոտությունները։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Israeli Krav Maga Association (IKMA) — կրավ-մագայի ամենահին կազմակերպությունը, որը հիմնվել է 1978 թվականին Իմի Լիխտենֆելդի կողմից։ IKMA գտնվում է Իսրայելում և գլխավորվում է Խաիմ Գիդոնի կողմից։
  • The International Krav Maga Federation (IKMF) — գտնվում է Իսրայելում, հիմնված է Լիխտենֆելդի մի քանի առաջատար աշակերտների կողմից, որոնց թվում են Գաբի Նոախը, Ավի Մոյալը և Էլ Բեն-Ամին։ Ներկա դրությամբ այն գլխավորում է Ավի Մոյալը։
  • Krav Maga Global (KMG) — Կրավ-մագայի միջազգային կազմակերպություն, որը հիմնված է IKMF նախկին գլխավոր հրահանգիչ Էյալ Յանիլովի կողմից։ Կազմակերպության հիմնական քաղաքականությունն է՝ առավել կատարյալ կառուցվածքով կազմակերպության ստեղծում և կրավ-մագայի զարգացում ամբողջ աշխարհում։
  • The Krav Maga Federation/Krav Maga International-Kapap — գտնվում է Իսրայելում, գլխավորվում է Լիխտենֆելդի աշակերտներից մեկի՝ Խաիմ Զուտի կողմից։
  • Krav Maga Worldwide — գտնվում է ԱՄՆ-ում և հիմնված է Դարրեն Լևինի կողմից, ով ուսուցանել է կրավ-մագա մարտարվեստին Իմի Լիխտենֆելդի և Էյալ Յանիլովի մոտ։
  • Israeli Krav International (IKI) — գտնվում է Մաալե-Ադումիմում և հիմնված է Մոշե Կացի կողմից, ուսուցումը վերահսկվում է Իտայ Գիլի կողմից։
  • Krav Maga Foundation (KMF) — անկախ կազմակերպություն, որը ստեղծվել է 360 ակումբների և Ալան Պրեդոլինի կողմից՝ քաղաքականությունից անկախ կրավ-մագայի քարոզչության նպատակով։
  • Combat Survival Reality Based Institute — անկախ կազմակերպություն, որի կենտրոնը գտնվում է Կանադայում: Հիմնված է Մոնի Այզիկի կողմից, ով համագործակցել է Իմի Լիխտենֆելդի հետ։
  • Aiki Krav-Maga Federation (AKMF) — անկախ կազմակերպություն, որի կենտրոնը գտնվում է Իսրայելում: Հիմնված է Իմի Լիխտենֆելդի աշակերտ Ամի Նիվի կողմից։
  • Krav Maga Core International — հիմնված է Խաիմ Սասսոնի և Ամնոն Դարսի կողմից 2013 թվականին։ Դուրս է եկել IKMF կազմից։

Գնահատման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրավ-մագա մարտարվեստի գոտիների գույները
Սպիտակ Ceinture blanche.png Krav Maga P0 Patch.svg
Դեղին Ceinture jaune.png Krav Maga P1 Patch.svg
Krav Maga P2 Patch.svg
Նարնջագույն Ceinture orange.png Krav Maga P3 Patch.svg
Krav Maga P4 Patch.svg
Կանաչ Ceinture verte.png Krav Maga P5 Patch.svg
Krav Maga G1 Patch.svg
Կապույտ Ceinture bleue.png Krav Maga G2 Patch.svg
Krav Maga G3 Patch.svg
Շագանակագույն Ceinture marron.png Krav Maga G4 Patch.svg
Krav Maga G5 Patch.svg
Սև Ceinture noire.png Krav Maga E1 Patch.svg
Krav Maga E2 Patch.svg
Krav Maga E3 Patch.svg
Krav Maga E4 Patch.svg
Krav Maga E5 Patch.svg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Основные принципы