Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան
Кран для гидротехнического строительства.jpg
Տեսակ ամբարտակ
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic.svg Ռուսաստան
Սեփականատեր Q4173198?
Ամբարտակ և ջրհեռ
Impounds Ենիսեյ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն 6000 մեգավատտ
Կոորդինատներ: 55°56′4.9992001000026″ հս․ լ. 92°17′39.998400099995″ ավ. ե. / 55.934722000027775834° հս․. լ. 92.29444400002778082° ավ. ե. / 55.934722000027775834; 92.29444400002778082
Կայք
kges.ru
Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանում
Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան

Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայան, աշխարհի խոշորագույն ՀԷԿ-ը (1972)։ Կառուցվել է Ենիսեյ գետի վրա, Կրասնոյարսկ քաղաքի մոտ։ 1967 թվականի նոյեմբերին գործարկվել են առաջին հիդրոագրեգատները, իսկ 1971 թվականի վերջին՝ 12-րդ հիդրոագրեգատի գործարկմամբ ՀԷԿ-ը հասավ նախագծային հզորության և 1972 թվականի հուլիսին շահագործման հանձնվեց։ Հաստատված հզորությունը 6000 Մվա է, էլեկտրաէներգիայի միջին երկարամյա արտադրանքը՝ տարեկան 20, 4 միլիարդ կվտ/ժ։ ՀԷԿ-ի կառույցի մեջ մտնում են՝ 124 մ բարձրության բետոնե պատվարը, ՀԷԿ-ի 430 մ երկարության շենքը, նավամբարձիչը, 220 և 500 կվ լարման բաց բաշխիչ հարմարանքները։ Հիդրոհանգույցի ճնշումային ճակատամասի երկարությունը 1175 մ է, առավելագույն ճնշումը՝ 101 մ, պատվարով անցնող ջրի ծախսը՝ 12000 մ3/վրկ։ Պատվարը գոյացնում է Կրասնոյարսկի ջրամբարը։ ՀԷԿ-ի շենքում տեղադրված են շառավղա-առանցքային տուրբիններով 12 հիդրոագրեգատ, յուրաքանչյուրը՝ 508 Մվա հզորությամբ։ Կրասնոյարսկի ՀԷԿ-ը ԽՍՀՄ ամենաշահավետ ՀԷԿ-երից է և Սիբիրի միացյալ էներգահամակարգի կարևորագույն օղակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 680 CC-BY-SA-icon-80x15.png