Նավամբարձիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նավամբարձիչ, նավերը մեկ մակարդակից մյուսը տեղափոխելու համար ծառայող ամբարձիչ կառույց։ Տարբերում են տրանսպորտային նավամբարձիչներ (ներքին ջրային ուղիներում ջրի մակարդակի անկումը հաղթահարելու համար) և նավամբարձիչ կառույցներ (նավաշինական և նավանորոգման ձեռնարկություններում նավերի բարձրացման և իջեցմաև համար)։ Տրանսպորտային նավամբարձիչներում (թեք և ուղղաձիգ) նավը տեղափոխվում է ռելսերով շարժվող խցիկի օգնությամբ, որը լցված է ջրով և ունի մուտքի ու ելքի փակաղակներ։ Թեք նավամբարձիչները լինում են երկայնական և լայնական՝ կախված շարժման ուղղության նկատմամբ նավի դիրքից։ Ուղղաձիգ նավամբարձիչները, ըստ աշխատանքի սկզբունքի, լինում են մեխանիկական, պլունժերային և լողանավոր։ Նավամբարձիչ կառույցներից առավել տարածված են էլինգները (նավերի կառուցման կամ նորոգման համար սարքավորված կառույց) և սահահարթակները (ևավերը ջրի վրա իջեցնելու և ջրից բարձրացնելու համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 188 CC-BY-SA-icon-80x15.png