Կրասնոդարի Ե. Դ. Ֆելիցինի անվան պետական պատմա-հնագիտական թանգարան-արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կրասնոդարի Ե. Դ. Ֆելիցինի անվան պետական պատմա-հնագիտական թանգարան-արգելոց
Гимназическая ул., 69 - 38.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոդար
ՎայրԿրասնոդար
Հիմնադրված է1879
Պաշտոնական կայք

Կրասնոդարի Ե. Դ. Ֆելիցինի անվան պետական պատմա-հնագիտական թանգարան-արգելոց (ռուս.՝ Краснодарский государственный историко-археологический музей-заповедник имени Е. Д. Фелицына), հիմնադրվել է 1879 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից արգելոց-թանգարանը կրում է իր հիմնադրի Եվգենի Դիմիտրևիչ Ֆելիցինի անունը: Ռուսաստանի նախագահի հրամանագրով այն ընդգրկվել է դաշնային նշանակության օբյեկտների ցանկի մեջ: Ընդհանուր առմամբ Կրասնոդարի պետական պատմա-հնագիտական թանգարան-արգելոցի ֆոնդերում պահվում են 428400 ցուցանմուշներ:

1879 թվականին Կուբանի մարզային վիճակագրական կոմիտեի քարտուղար Եվգենի Ֆելցինը հիմնում է ազգագրական և բնապատմական թանգարան, որը պաշտոնական կարգավիճակ է ստանում 1908 թվականի հուլիսի 12-ին: 1917 թվականին ազգագրական և բնապատմական թանգարանի ֆոնդերը կազմում էին ավելի քան 11 000 միավոր:

1918 թվականի վերջին ծագում է Կենտրոնական մարզային թանգարանի ստեղծման գաղափարը: Նոր Կուբան-Սևծովյան մարզային թանգարանի ստեղծման համար հիմք է ծառայում նախկին թանգարանն ավելի քան 13000 միավոր հավաքածուով: 1924 թվականից Կրասնոդարի թանգարանը ստանում է գիտական կարգավիճակ:

1930-ական թվականների կեսերից թանգարանը կոչվում է Կրասնոդարի գավառագիտական թանգարան, որի ֆոնդերը կազմում էին 40000 միավոր: Հավաքածուն համալրում էին հնագիտական և հնէաբանական արշավախմբերը:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում թանգարանը հիմնականում զբաղվել է Կուբանի բնական և հումքային ռեսուրսների պաշարների հայտնաբերման ուսումնասիրությամբ: Գերմանական օկուպացիայի տարիներին թանգարանի գործունեության մասին շատ քիչ տվյալներ են հայտնի:

Քաղաքի ազատագրումից հետո թանգարանը շարունակում էր աշխատել: 1961 թվականի հուլիսից թանգարանը տեղափոխվում է Գիմնազիական 67 հասցեում գտնվող Բոգոռուսկովների նախկին առանձնատուն: 70-ական թվականների երկրորդ կեսից վերածնվում է ազգագրության նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:

1977 թվականին Կրասնոդարի երկրամասի Անապայի և Տեմրյուկի գավառագիտական թանգարանների , ինչպես նաև երկրամասի այլ թանգարանների բազայի վրա ստեղծվում է Կրասնոդարի պետական պատմահնագիտական թանգարան արգելոցը: Բացվում են նոր ցուցահանդեսներ, համալրվում է թանգարանի հավաքածուն, կատարվում են զգալի գիտա-լուսավորչական աշխատանքներ:

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անապայի[1]
    • Անապայի հնագիտական թանգարան
  • Տամանսկի[2]
  • Տեմրյուկի[3]
  • Տիմաշևսկի[4]
    • Տիմաշևսկի Ստեպանովների ընտանքի թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]