Կրաշենիննիկովների բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրաշենիննիկովների բնակելի տուն
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունDanilovsky District?
ՎայրԿոժևնիչեսկայա փողոց
Հիմնադրված է1800
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Կրաշենիննիկովների բնակելի տուն (ռուս.՝ Жилой дом Крашенинниковых), պատմական առանձնատուն Մոսկվայում, որը գտնվում է Կոժևնիչեսկայա փողոց, տուն 20, շինություն 19 հասցեով։ Կառուցվել է 1800 թվականինին։ Կրաշենիննիկովների բնակելի տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թվականին մոսկվացի վաճառականներ Կրաշենիննիկովները Կոժևնիչեսկայա փողոցում մի քանի տուն կառուցելու դիմում են ներկայացրել։ Դրանց թվում է եղել նաև քարե երկհարկանի բնակելի տունը[2]։ 1812 թվականի մոսկովյան հրդեհի ժամանակ այն լրջորեն տուժել է, սակայն հինգ տարի անց վերականգնվել է։ Այդ ժամանակից ի վեր նրա ճակատը մնացել է անփոփոխ։ Տունն ունի երեք հարկ, նկուղ և Մոսկվայի արհեստագործական փողոցի կառուցապատմանը բնորոշ օրինակ է[3]։

XIX դարի վերջին - XX դարի սկզբին տունը պատկանել է առաջին գիլդիայի վաճառական Նիկոլայ Սերգեևիչ Ռաստերյաևին։ 1896 թվականին նա տանը բակի կողմից կցակառուցել է երկհարկանի քարե շինություն։ Բակում նա տեղակայել է իր կլայեկագործարանի շինությունները, որտեղ արտադրվել են կապարե խողովակներ։ Ըստ 1914 թվականի տեղեկությունների՝ տանը տեղակայված էին գործարանի գրասենյակը, վարպետի, կառավարչի և ծառայողների բնակարանները[2]։ 1930-ական թվականներին նախկին առանձնատանը բացվել է Գլավմոստրանսի «Արեմկուզ» ավտովերանորոգման ձեռնարկությունը[3]։

Սեփականատերերի և շենքի նշանակության հաճախակի փոփոխման պատճատով նրա բնօրինակ ներսույթը գրեթե ամբողջովին կորսվել է։ Պահպանվել են հետհրդեհային կառուցապատմանը բնորոշ լուսամուտա- և դռնատեղերը, գետնախարիսխը, երկրորդ հարկի պատուհանների վերևի եռանկյունաձև ատամնիկները և միջհարկային քիվը[2]։

2018 թվականին տունը ստացել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]