Կրակը (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակը
իսպ.՝ El incendio
Երկիր Արգենտինա
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԽուան Շնիտման[1]
ԴերակատարներՊիլար Գամբոա[1][2], Մարտին Չիրա[2], Սեսիլիա Ռայներո[2] և Խուլիան Կրակով[2]
Տևողություն95 րոպե[2]

«Կրակը» (իսպ.՝ El incendio), 2015 թվականին ռեժիսոր Խուան Շնիտմանի նկարահանած ֆիլմը[3]։

2015 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[4], Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսունամյա Լուսիան և Մարսելոն պատրաստվում են իրենց առաջին տան համար կանխիկ վճարել 100 հազար դոլար։ Սակայն անշարժ գույքի գործակալին չի հաջողվում գործարքը կնքել, և պայմանագրի ստորագրումը տեղափոխվում է հաջորդ օրը։ Նրանք հիասթափված վերադառնում են իրենց հին տուն և գումարը մի կողմ դնում։ Հաջորդող 24 ժամը բացահայտում է Լուսիայի և Մարսելոյի սիրո իրական բնույթը՝ ճգնաժամը, որի մեջ գտնվում են և նրանց ներսում բույն դրած բռնությունը։ Ֆիլմը պատմում է այդ 24 ժամերի անտանելի լարվածության մասին։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսիա՝ Պիլար Գամբոա
  • Մարսելո՝ Խուան Բարբերինի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն դերասանուհի, Մալագայի միջազգային կինոփառատոն, Իսպանիա, 2015
  • Լավագույն ֆիլմ, Տրանսիլվանիայի միջազգային կինոփառատոն, Ռումինիա, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
  3. «Խուան Շնիտման». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. ««Կրակը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]