Կրալովեգրադեցկի երկրամաս
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Չեխիայի վարչական բաժանում | ||||
| Մտնում է | Չեխիա | ||||
| Ներառում է | Հրադեց Կրալովեի շրջան, Յիչինի շրջան, Նախոդի շրջան, Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջան և Տրուտնովի շրջան | ||||
| Վարչկենտրոն | Հրադեց Կրալովե | ||||
| Ամենաբարձր կետ | Սնեժկա | ||||
| ԲԾՄ | 304 մետր | ||||
| Բնակչություն | ▼555 923 մարդ (հունվարի 1, 2025)[1] | ||||
| Տարածք | 4759,06 կմ² (հունվարի 1, 2019)[2] | ||||
| Հիմնադրված է | նոյեմբերի 12, 2000[3] թ. | ||||
| Սահմանակցում է | Լիբերեցի երկրամաս, Կենտրոնաչեխական շրջան, Պարդուբիցեի երկրամաս և Ներքինսիլեզյան վոյեվոդություն | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| ISO 3166-2 կոդ | CZ-52 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | H | ||||
| Անվանված է | Հրադեց Կրալովե | ||||
| 50°24′N 15°48′E / 50.4°N 15.8°E | |||||
| khk.cz(չեխ.) | |||||
Կրալովեգրադեցկի երկրամաս (չեխ․՝ Královéhradecký kraj), վարչական միավոր Չեխիայի հանրապետությունում, գտնվում է պատմական Բոհեմիա մարզի հյուսիս-արևելքում։ Երկրամասի վարչական կենտրոնը Արևմտապրահյան շրջանն է։
Աշխարհագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրամասում են Իսպոլինյան լեռները, որտեղ գտնվում է Չեխիայի ամենաբարձր լեռը` Սնեժկան (ծովի մակերևույթից բարձր է 1602 մ), ինչպես նաև այդտեղ է գտնվում Էլբա գետի բերրի դաշտավայրը։
Երկրամասում է գտնվում Իսպոլինյան լեռների ազգային պարկը, ինչպես նաև Adršpašsko-Teplické skály Broumov-ում գտնվող պետական արգելոցը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասի տարածքը բաժանված է 5 շրջանների.
| Շրջան | Մակերես,
կմ² |
Բնակչություն[4],
մարդ (2011) |
Բնակավայրերի քանակը |
|---|---|---|---|
| Արևմտապրահյան շրջան | 891,62 | 162 661 | 101 |
| Պրիբրամի շրջան | 886,63 | 79 702 | 111 |
| Ռակովնիկի շրջան | 851,57 | 109 550 | 78 |
| Հրադեց Կրալովեի շրջան | 981,78 | 77 829 | 83 |
| Յիչինի շրջան | 1146,78 | 118 174 | 75 |
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվով (547 916 բնակիչ) երկրամասը Չեխիայում զբաղեցնում է 10-րդ տեղը (2011)։ Երկրամասում կա 448 բնակավայր, այդ թվում՝ 43 քաղաք։ 500-ից պակաս բնակչություն ունեցող փոքր բնակավայրերը կազմում են ամբողջ բնակավայրերի 65% -ը։ Բնակչության խտությունը կազմում է 115.13 բնակիչ 1 կմ²-ի հաշվով, ինչը մի փոքր ցածր է երկրի միջին մակարդակից։
Բնակավայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Քաղաք | Բնակչությունը
(2005, դեկտեմբերի 31) |
|---|---|
| Հրադեց Կռալովե | 94 431 |
| Տրուտնով | 31 195 |
| Նախոդ | 21 079 |
| Իչին | 16 253 |
| Դվուր-Կրալովե | 16 111 |
| Վրխլաբի | 13 065 |
| Յարոմերժ | 12 767 |
| Ռիխտով-նադ-Կնեժնոյ | 11 672 |
Գյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սադովա
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզն ունի զարգացած տեքստիլ արդյունաբերություն, ինչպես նաև գյուղատնտեսություն։ Զբոսաշրջությունը տարածաշրջանում կարևոր տնտեսական գործոն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2025 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2025.
- ↑ https://web.archive.org/web/20210126114439/https://www.czso.cz/documents/11264/112960204/CZ052_1_M_2018.pdf
- ↑ Administrativní registr ekonomických subjektů
- ↑ Перепись населения Чехии (2011)