Լիբերեցի երկրամաս
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Հյուսիսչեխական շրջան | ||||
Կարգավիճակ | Չեխիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Severovýchod? | ||||
Վարչկենտրոն | Լիբերեց | ||||
ԲԾՄ | 555 մետր | ||||
Բնակչություն | ▲449 177 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Տարածք | 3163,4 կմ² (հունվարի 1, 2020)[2] | ||||
Սահմանակցում է | Ուստեցկի տարածաշրջան, Կենտրոնաչեխական շրջան, Կրալովեգրադեցկի երկրամաս, Սաքսոնիա և Ներքինսիլեզյան վոյեվոդություն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | CZ-51 | ||||
Ավտոմոբիլային կոդ | L | ||||
kraj-lbc.cz(չեխ.) |
Լիբերեցի երկրամաս, (չեխ.՝ Liberecký kraj, գերմ.՝ Reichenberger Region, լեհ.՝ Kraj liberecki), վարչական միավոր Չեխիայում (չեխ.՝ kraj), որը գտնվում է Բոհեմիայի պատմական շրջանի ամենահյուսիսային մասում։ Անվանումը ստացել է ի պատիվ իր մայրաքաղաք Լիբերեցի։ Երկրամասը միջազգային սահմաններ ունի Գերմանիայի և Լեհաստանի հետ։ Երկրի ներսում երկրամասը արևմուտքում սահմանակից է Ուստեցկի երկրամասին, հարավում՝ Միջինչեխական երկրամասին և արևելքում՝ Կրալովեգրադեցկի երկրամասին։
Վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբերեցի երկրամասը բաժանված է 4 շրջանի.
Ավելի ցածր մակարդակում երկրամասն ունի 215 մունիցիպալիտետ, որից 65-ը՝ Սեմիլիի շրջանում, 59-ը՝ Յաբլոնեց նադ Նիսու շրջանում, 57-ը՝ Չեսկա Լիպայի շրջանում և 34-ը` Լիբերեցի շրջանում[3]։
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է երկրամասի այն քաղաքները, որոնք ունեն առնվազն 7000 բնակիչ (2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ)[4]։
Անվանում | Բնակչություն | Տարածք (կմ²) | Շրջան |
---|---|---|---|
![]() |
104,445 | 106 | Լիբերեցի շրջան |
![]() |
45,802 | 31 | Յաբլոնեց նադ Նիսուի շրջան |
![]() |
37,444 | 66 | Չեսկա Լիպայի շրջան |
![]() |
14,334 | 23 | Սեմիլիի շրջան |
![]() |
11,678 | 20 | Չեսկա Լիպայի շրջան |
![]() |
8,367 | 16 | Սեմիլիի շրջան |
![]() |
7,722 | 49 | Լիբերեցի շրջան |
![]() |
7,531 | 32 | Լիբերեցի շրջան |
Ֆիզիկական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասի լանդշաֆտը ներառում է Ջիզերա լեռները, Կրկոնոշե լեռների մի մասը և Լուսատյան լեռների մի մասը[5]։
Երկրամասը տուժել է 2010 թվականի օգոստոսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, որտեղ Սմեդա գետի արտահոսքը եղել է երկրամասի տարհանմանը խթանող գործոններից մեկը[6]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լիբերեցի երկրամասի բնակչությունը կազմում էր 442,356 մարդ՝ 217,791 տղամարդ և 224,565 կին, որոնք կազմում էին բնակչության համապատասխանաբար 49,2 %-ը և 50,8 %-ը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբերեցի երկրամասը, ի թիվս այլոց, ունի արտադրական, ապակեգործության, մեքենաշինության և ոսկերչության արտադրության արդյունաբերություններ[5]։ Երկրամասը, Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի եռակողմ սահմանի՝ ծանր արդյունաբերականացման և շրջակա միջավայրի աղտոտվածության տարածքի, այսպես կոչված, «Սև եռանկյունու» մի մասն է[7]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերեցի երկրամասում են գտնվում 11 ազգային մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Բեզդեզ ամրոցը, Դլասկիվ Ստատեկ մշակութային ժառանգության թանգարանը և Յեստեդ աշտարակը Տուրնովայում, որը փոխանցում է հեռուստատեսային ազդանշանները, նաև հյուրանոց է[8]։ 2013 թվականին առաջարկվեց ցուցակին ընդգրկել ևս երկու տեղամասեր, որոնցից են 1895 թվականից թվագրվող Հարախովում ապակու հղկման գործարանը և Բուրանիում գտնվող «Janatův Mlýn» ջրաղացը, որի մի մասը մնացել է 1767 թվականից[8]։
2007 թվականին Փրիշովիցե գյուղի մոտ հայտնաբերվել է նեոլիթյան հնավայր, որը թվագրվում է մ.թ.ա. մոտ 4500 թվականով[9]։
Դոքսի քաղաքի մոտ գտնվող Մաչա լիճը հանգստի կարևոր երկրամասային կենտրոն է, որը տարեկան գրավում է մոտ 30,000 այցելու[10]։ Լճի շրջակայքում կա քարավանների պարկ, որտեղ տեղի է ունենում «Mácháč» ամենամյա երաժշտական փառատոնը, որին 2013 թվականին մասնակցել է մոտավորապես 8000 մարդ[10][11]։
Քանի որ երկրամասը երկար ժամանակ եղել է Սրբազան Հռոմեական կայսրության մաս, իսկ ավելի ուշ (1938–1945 թվականներին) երկրամասի մեծ մասը եղել է Գերմանիայի Սուդետյան մարզի մասը։ Տեղի շենքերում և ընդհանուր առմամբ մշակույթում նկատելի է գերմանացիների ազդեցությունը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ երկրամասի որոշ հատվածներ բնակեցված էին սուդետյան գերմանացիների մեծամասնությամբ՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց վտարումը։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասը Պրահայի հետ կապված է «D10» մայրուղով, որը վերջանում է Տուրնով քաղաքում։ Երկրամասում շահագործվող երկաթուղային գծերի երկարությունը կազմում է 551 կմ (342 մղոն)[12] : Երկրամասում կան երեք օդանավակայան։ Դրանցից ամենաառանցքային նշանակությունն ունի Ռալսկո քաղաքի մոտ չգործող ռազմական Հրադչանի օդանավակայանը։ Այլ փոքր օդանավակայաններ կան Չեսկա Լիպայում և Հոդկովիցա նադ Մոհելկուում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասում է գտնվում Լիբերեցի հանրային տեխնիկական համալսարանը, որը հիմնադրվել է 1953 թվականին։ Այն ի սկզբանե մասնագիտացած էր մեքենաշինության և տեքստիլ ճարտարագիտության մեջ, սակայն 1990-ական թվականներին ավելացրել է ևս չորս ֆակուլտետ, մասնավորապես՝ կրթության, տնտեսության, ճարտարապետության և մեխատրոնիկայի ոլորտներում[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ 2,0 2,1 https://www.czso.cz/documents/11260/26890765/CZ0510_1.xlsx
- ↑ «Liberecký kraj Základní charakteristika v roce 2011» (չեխերեն)։ Czech Statistical Office։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Population of municipalities of the Czech republic»։ Czech Statistical Office։ Վերցված է 2019-04-30
- ↑ 5,0 5,1 «The Liberec Region»։ czech.cz։ 13 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Flood-hit area in another close call»։ Prague Post։ 6 October 2010։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2014-ին։ Վերցված է 16 April 2014 page 9
- ↑ 8,0 8,1 «Liberecký kraj zřejmě získá dvě nové národní kulturní památky»։ Czech Radio (չեխերեն)։ 28 December 2013։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Neolithic settlement found»։ Prague Post։ 18 April 2007։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 22 April 2014
- ↑ 10,0 10,1 «Odemčeno. U Máchova jezera začíná letní sezóna. Voda bude asi čistší»։ Deník։ 20 May 2013։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Na festivalu Mácháč řádili lupiči. U vstupu přepadli a okradli mladíky»։ Mladá fronta DNES։ 24 August 2013։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Doprava» [Transport] (XLS)։ Czech Statistical Office։ Վերցված է 22 April 2014
- ↑ «Technická univerzita v Liberci otevřela speciální vývojové centrum» (չեխերեն)։ Czech Television։ 10 October 2012։ Վերցված է 22 April 2014
|