Jump to content

Կտտկենի Զիբոլդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտտկենի Զիբոլդի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Կտտկենի
Տեսակ Կտտկենի Զիբոլդի
Լատիներեն անվանում
Sambucus sieboldiana


Կտտկենի Զիբոլդի (լատին․՝ Sambucus sieboldiana), ցախեկեռասազգիների ընտանիքի, կտտկենի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոփ կամ փոքր ծառ է՝ մինչև 8 մետր բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները մեծ մասամբ մերկ են, ճյուղերն ունեն բաց դարչնագույն գունավորում, ծածկված ոսպնյակներով, մերկ։ Միջուկը բաց դարչնագույն է։ Տերևները կազմված են 5-9, հոռաշիվերի վրա՝ 11 տերևիկներից, որոնք նշտարաձև են կամ ձվաձև-երկարավուն, 6-20 (երբեմն՝ 2) սմ երկարությամբ և 1.5 (երբեմն՝ 6) սմ լայնությամբ, երկարավուն սրածայր գագաթով և կլորավուն, երբեմն՝ սեպաձև, որոշ չափով ասիմետրիկ հիմքով, նուրբ սղոցաեզր, բաց կանաչավուն, մերկ։ Ծաղիկները դեղնասպիտակ են, մանր, հավաքված մինչև 8 սմ երկարությամբ և 5 (երբեմն՝ մինչև 12) սմ լայնությամբ հուրաններում։ Պտուղը ծիրանակարմիր է, 0.3-0.4 սմ տրամագծով, մանր կնճռոտ կորիզակներով։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հեռավոր Արևելքում (Սախալին, Կուրիլյան կղզիների հարավում), Ճապոնիայում։ Չափազանց ցրտադիմացկուն է, ստվերատար, բավականին խոնավասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Զիբոլդի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Զիբոլդի» հոդվածին։