Կռունկ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կռունկ (շաբաթաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կռունկ (այլ կիրառումներ)
Կռունկ
անգլ.՝ Groong
Տեսակթերթ
Լեզուհայերեն և անգլերեն
Հիմնադրվել է1919
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրՖիլադելֆիա
Լուծարվել է1962

«Կռունկ», ամերիկահայ հասարակական, քաղաքական շաբաթաթերթ։ Հանդիսացել է «Կռունկ» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1919-1962 թթ.-ին, Ֆիլադելֆիայում։ Խմբագիր-տնօրեն՝ Գառնիկ Գևորգյան։

Լուսաբանել է ամերիկահայ գաղութի ազգային, մշակութային, կրոնական կյանքը, արձագանքել հայապահպանության և դպրոցաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սատարել է կարմիր բանակի կողմից Հայաստանի գրավումը և երկրում խորհրդային կարգերի հաստատումը, ներկայացրել է ՀԽՍՀ տնտեսության, արդյունաբերության, արվեստի և մշակույթի անցուդարձը։

Աջակցել է ՀՕԿ-ի և ՀԲԸ միության աշխատանքներին, խրախուսել հայրենադարձությունը, ծանոթացրել Հայրենակցական միությունների գործունեությանը։ Գրական բաժնում տպագրել է Զ. Գալեմքյարյանի, Հ. Լեոնյանի, Զ. Սիրանոյի, Լ. Կորկոտյանի, Ս. Քաղցրունու և ուրիշների ստեղծագործությունները հայ դասական և սովետական, ռուս և ամերիկյան հեղինակների գործեր։

Հրապարակախոսական, պատմագիտական հոդվածներով հանդես են եկել Մ. Մինասյանը, Հ. Խոճասարյանը, Տ. Մկունդը, Մ. Թիրյաքյանը, Մ. Սևանը։ Հայերեն սովորեցնելու նպատակով շաբաթաթերթում գործել է «Armenian school at home» («Հայ դպրոց տանը») դասընթացը (1951 թ.-ից)։ Ուներ անգլերեն էջ (1930 թ.-ից), որին աշխատակցել է Հ. Դըլճյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668