Կուրեսսո
Արտաքին տեսք
Կուրեսսո (էստ․՝ Kuresoo, Էստոնիայի տարածքում գտնվող ամենամեծ ճահճային տարածք, որը ստացել է «Կռունկների ճահիճ» անվանումը։ Այստեղ են գտնվում Եվրոպայի տորֆի ամենամեծ պաշարները։ Ճահճային տարածքը բաժանվում է մի քանի կղզիների, որոնք գտնվում են Նավեստի և Հալիստե գետերի միջև։ Հարավից հյուսիս ձգվում է 7 կմ, արևելքից արևմուտք՝ 17 կմ[1] Ճահճային ընդհանուր տարածքը զբաղեցնում է 11100 հա[2]։ 1993 թ.-ին տարածքի մեծ մասում ստեղծվել է Սոմաա արգելոցը։ Այստեղ տարածված են վայրի օրխիդեաներ, ինչպես նաև հազարավոր կռունկներ, որոնք ճահիճը օգտագործում են ձվադրման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nõmme Seikluspark " Rus " Походы " Двухдневный п& …(չաշխատող հղում)
- ↑ «Սոմմա ազգային զբոսայգի | Կարմիր գիրք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.