Նավեստի (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավեստի (այլ կիրառումներ)
| Նավեստի | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 100 |
| Ավազանի մակերես | 3004,2 կմ²[1] |
| Ջրի ծախս | 27,9 |
| Ջրահոսք | |
| Ակունք | Ամբլա |
| Ակունքի տեղակայում | Էստոնական հարթավայր |
| Բարձրություն | 60,2 մ |
| Գետաբերանի տեղակայում | Պյառնու գետ |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Հալիստե, Räpu River?, Tääksi Stream?, Arjadi Stream?, Lõhavere Stream?, Luha Stream? և Toonoja? |
| Երկիր | |
| Գետը Վիքիպահեստում | |
Նավեստի (էստ․՝ Navesti jõgi), գետ Էստոնիայի հյուսիս-արևմուտքում։ Հանդիսանում է Պյարնու գետի ամենաջրառատ ու երկար վտակը։ Գետի սկզբնաղբյուրը գտնվում է Էստոնական հարթավայրի կենտրոնական հատվածում՝ Իմավերե գյուղից 7 կմ հեռու։ Անցնում է Յարվամաա, Վիլյանդիմաա և Պյարնումաա շրջաններով։ Աջ վտակներն են՝ Սաարհիգին (Saarjõgi), Ռետլան (Retla), Րյապուն (Räpu jõgi), իսկ ձախակողմյանը՝ Հալիստեն, Րյասնա օհյան (Räsna oja)[2]: Գետի կենտրոնական հատվածում ափերը պատված են անտառներով ու ճահիճներով։ Նավեստի գետը ունի հարուստ կենդանական աշխարհ՝ ավելի քան 18 ձկնատեսակ, որոնցից առավել տարածվածներն են մանրածածանը, գետակի թառը, սիգը և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Estonian Environmental Register
- ↑ «Pärnu River Basin Management Plan» (PDF). AS Maves. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետի նկարագրությունը (էստոներեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավեստի (գետ)» հոդվածին։ |
|