Կուրախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Kurah.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԲԾՄ1434 մետր
Բնակչություն3235 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ368180
##Կուրախ (Ռուսաստան)
Red pog.png

Կուրախ (լեզգիներեն՝ Кьурагь)[2], գյուղ Դաղստանում, Կուրախսկի շրջանի և «Սելսովետ Կուրախսկի» գյուղական համայնքի մունիցիպալ կրթության վարչական կենտրոնն է։

Գյուղի հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հիմնադրման մասին շատ կարծիքներ կան, բայց պատմաբանների մեծ մասը հակված է այն տեսակետին, որ բարբարոսների կողմից ավերված Գիյար-շեխեր քաղաքի փախստականների խումբը բերդից ոչ հեռու հիմնադրել է յոթ փոքր աուլ՝ Հուքվազար, Ցիյի խուր, Սերնեգյար, Յուրհվալ, Չվատար-Քամ, Հիքեն հուր, Չուրու-հուր։ Միմյանց մոտ գտնվելու պատճառով աուլները աստիճանաբար միավորվել են՝ ձևավորելով Կուրախը։ Բացի այդ՝ առաջին վերաբնակիչների թվում եղել են Լակիայի և Ավարիայի բնակիչները, որոնք լքել են հայրենի երկրամասերը։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում աճել է Կուրախի հասարակությունը[3]։

1356 թվականին ստեղծվել է Կուրախի անկախ պետությունը։ 1585 թվականին թուրք զորավար Ջաֆար փաշան բազմաթիվ փորձերից հետո գրավել է Կուրախ գյուղը և ավերել այն։ Նույն ճակատագրին են արժանացավ նաև հարևան գյուղերը։ Կեսդարյա պայքարից հետո շիրվանշահի զորքերը ջախջախել և հարկի տակ են դրել կուրախցիներին։ 1734 թվականին Կուրախը թալանել են Նադիր շահի զորքերը[4]։

1811 թվականի դեկտեմբերի 7-ին ռուսական զորքերը ջախջախել են լեզգիական ջոկատները Շիխիկենտ գյուղի ճակատամարտում և գրավել են Կուրախը։ 1812 թվականին գյուղ են մտել ռուսական զորքերը՝ գեներալ Խոտունցովի հրամանատարությամբ[4]։ Այնուհետև ձևավորվել է Կյուրինի խանությունը Կուրախում գտնվող նստավայրով, իսկ խան նշանակվել է տեղի ավագ Ասլանբեկը։ Խոտունցով գյուղում թողել է փոքրիկ զինվորական կայազոր՝ շիրվանշահերի հարձակումներից պաշտպանվելու համար։ 1824 թվականին Կուրախում 39 լեռնականների գերեզմանին կառուցվել է սրբավայր, որոնք զոհվել էին 1812 թվականին ռուսական զորքերի դեմ կռվում։ 1866 թվականից մինչև 1928 թվականը Կուրախը Կյուրինի շրջանով մտնում էր Կուրախական նաիբստվոյի կազմի մեջ։ Եղել է Կուրախական գյուղական միավորման միակ բնակավայրը։ 1886 թվականին Կուրախում ապրել է 1867 մարդ[5]։

1967 թվականից գործում է Կուրախի ինքնագործ թատրոնը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
18861959[6]1970[7]1979[8]1989[9]2002[10]2010[11]
1867236630893083260731423235
Բնակչության թվաքանակը
18861959[6]1970[7]1979[8]1989[9]2002[10]2010[11]
1867236630893083260731423235
Ազգային կազմ

Գյուղում ապրում են լեզգիներ, դավանանքով սուննի մուսուլմաններ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.webcitation.org6PXLnySO
  2. Тарихда тӏвар авай Гияр // Лезги газет. — 2012. — Вып. 25 (10514) (21 Հունիսի).
  3. Криштопа А. Е. Дагестан в XIII — начале XV вв.. — Москва: «Мамонт», 2007. — С. 118. — ISBN 978-5-903-011-17-9
  4. 4,0 4,1 Некоторые памятные даты из истории лезгин — Односельчане.ру Archived 2013-10-04 at the Wayback Machine.
  5. Население Курахского наибства Кюринского округа по сёлам в 1886 году
  6. 6,0 6,1 Կաղապար:Население/1959AB
  7. 7,0 7,1 Կաղապար:Население/1970S
  8. 8,0 8,1 Կաղապար:Население/1979N
  9. 9,0 9,1 Կաղապար:Население/1989F
  10. 10,0 10,1 «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին 
  11. 11,0 11,1 «Всероссийская перепись населения 2010 года. Таблица № 11. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских и сельских населённых пунктов Республики Дагестан»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-13-ին։ Վերցված է 2014-05-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]