Jump to content

Կուրազուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրազուկա
黒塚
ԺանրՌոմանտիկա
Դրամա
Գիտական ֆանտաստիկա
Սարսափ ֆիլմ
Հակաուտոպիա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2008 թվական
Պրեմիերա7 հոկտեմբերի 2008 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՏեցուրո Արակի
Սցենարիստ(ներ)Բակու Յումեմակուրա
ԸնկերությունMadhouse
Տևողություն12 սերիա
Ֆիլմի թողարկում «Կուրազուկա» (բնօրինակ անվանում — 黒塚)

Կուրազուկա (ճապոներեն՝ 黒塚), մանգա, որի հեղինակն է Բակու Յումեմակուրան, իսկ նկարազարդողը՝ Տակասի Նոգուտին։ Առաջին անգամ տպագրվել է Shueisha հրաթարակչությունում Super Jump ամսագրում, 2003 թվականի հունվարի 6- ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 12- ը։ ԸՆդհանուր հրատարակվել է մանգայի 10 հատոր։ Մանգայի հեղինակին ոգեշնչել է ճապոնական պարային դրամա «Կուրոդզուկայի» (1939) սյուժեն։ Ըստ դրամայի սյուժեի գլխավոր հերոսուհի մարդակերին անվանում եմ Կուրազուկա, իսկ գլխավոր հերոսին Մինամոտո նո Յոսիցունո[1].

Մանգայի սյուժեի հիման վրա Madhouse ստուդիան թողարկել է անիմե սերիալ և ցուցադրվել է Animax հեռուստաալիքով 2008 թվականի հոկտեմբերի 7- ից մինչև դեկտեմբերի 23- ը[2]։ Ընդհանուր առմամբ անիմեն ունեցել է 12 սերիա։

Ճապոնիա, Հեյանի դարաշրջան։Երիտասարդ պարոն Մինամոտո նո Յոսիցուեն կամ պարզապես Կուրոն, իր կուսակրոն ծառայի հետ փախչում են անտառ, փախչելով ինչ- որ կազմակերպության հետապնդումից։ Նրանք մտնում են ինչ- որ խրճիթ, որտեղ ապրում է անսովոր կին՝ Կուրազուկա անունով։ Նա ջերմորեն ընդունում է նրանց։ Կուրոն ծանր հիվանդանում է։ Տիրուհին սիրահարվում է Կուրոյին առաջին հայացքից, իսկ նա շուտով իմանում է, որ նա վամպիր է։ Անտառում ծառի տակ Կուրոն և Կուրազուկան միմյանց տալիս են հավերժական սիրո խոստում և Կուրազուկան նրան տալիս է իր արյունը։ Նրանց վրա հարձակվում են ինչ- որ վարձկաններ, իսկ կուսակրոն ծառան գլխատում է Կուրոյին։ Նա արթնանում է ինչ- որ անծանոթ վայրում և պարզվում է, որ գտնվում է հեռու ապագայում, Ճապոնիան ամբողջությամբ կործանված էր և պատերազմում է ԱՄՆ- ի հետ։ Գործնականորեն ամբողջ տարածքը տնօրինում է, այսպես կոչված «Կարմիր իշխանությունը», որը ժամանակ առ ժամանակ ասպատակություններ է կատարում մարդկանց նկատմամբ։ Կուրոն պետք է գտնի Կուրազուկային և հասկանա, թե ով է նա և սկսում է երկար փնտրտուկները։

Հերոսների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինամոտո նո Յոսիցունե (クロウ) — պատմության գլխավոր հերոսը։ Հետևելու արդյունքում նա ձեռք է բերել խրճիթ, որտեղ նրան ջերմորեն դիմավորում է մի կին, բայց մի պայմանով, որ նա չի մտնի իր սենյակ։ Միայն թե նա խախտում է խոստումը և տեսնում է, որ նա վամպիր է։ Այն բանից հետո, երբ կրճիթի վրա հարձակվում են վարձու մարդասպաններ և մահացու վնասում են Կուրոյին, Կուրազուկան որոշում է նրան դարձնել վամպիր։ Միայն թե շուտով Կուրոն գլխատվում է և արթնանում է ապագայում, որտեղ քաղաքակրթությունը գրեթե ոչնչացել է։ Կուրոն իմանում է, որ Կուրազուկան դեռ ողջ է և շարունակում է նրան փնտրել։ Ժամանակի ընթացքում Կուրոն հիշում է իր հիշողություններից տեսարաններ, կապված Կուրազուկայի հետ։ Վերջում պարզվում է, որ Կուրոն 1000 տարվա ընթացքում վերածնվել է և ամեն անգամ նրան սպանել է Կուրազուկան, վկայակոչելով այն, որ նա դեռ վերջնականապես չի դարձել վամպիր։ Եվ միշտ մահվանից առաջ Կուրոն կորցնելով հիշողությունը կրկին և կրկին փնտրում էր Կուրազուկային, և նա գլխատում է նրան։ Կուրոն կրկին վերածնվում է, քաղաքակրթությունը Ճապոնիայում նույնպես վերածնվում է, միայն թե «կարմիր կայսրությունը» շարունակում է ահաբեկել հասարակությունը։ Իսկ Կուրոն շարունակում է փնտրել Կուրազուկաին։

Սեյու- Մամորու Միյանո

Կուրազուկա — վամպիր կին։ Մինչ Կուրոյի հետ առաջին հանդիպումը, արդեն ապրել է 8 դար։ Հենց նա է Կուրոյին դարձնում վամպիր և դատապարտում է նրան, որ նա պետք է միշտ փնտրի նրան, ամեն անգամ մահանալով։ Նա ջերմորեն ընդունում է հյուրերին, բայց եթե նրանք ունեն չար մտադրություններ, անխնա սպանում է։ Նա տեղափոխվել է ծովի ափի մոտ անծանոթի միջոցով։

Սեյու- Ռոմի Պակու

Բենկեյհ — կուսակրոն և Կուրոյի թիկնապահը։ Նրա հետ միասին ձեռք է բերել Կուրազուկայի խրճիթը և շուտով գնում է Կուրոյի համար դեղամիջոցներ բերելու համար։ Նա առաջին իսկ հայացքից սիրահարվում է Կուրազուկային, բայց նա խնամում էր միայն Կուրոյին։ Բենկեյը սկսում է նախանձել և չդիմանալով, նա բարկացած հարձակվում է փոխակերպված Կուրոյի վրա և գլխատում է նրան։ Կուրոյի արյան կաթիլները ընկնում են Բենկեյհի բերանի մեջ և նա նույնպես դառնում է վամպիր, բայց, քանի որ դեռ այդ ժամանակ Կուրոն ամբողջությամբ չէր դարձել վամպիր, Բենկեյհը դառնում է արատավոր վամպիր, այդպես նա ծերանալու է, բայց 10 անգամ դանդաղ։ Ապագայում դառնում է «կարմիր իշխանության» ղեկավար, բայց մահանում է Կուրոյի սրից։

Սեյու- Դզյոդզի Նակատա

Կարուտա — կազմակերպության անդամ, ով պայքարում է «կարմիր կայսրության» դեմ։ Առաջին է, ում հետ Կուրոն շփվել է, վերածնվելուց հետո։ Շատ լավ մեքենա է վարում։ Կարմիր բանակի շտաբ ներխուժելու փորձի ժամանակ, մահացու վնասվածք է ստացել։

Սեյու Կեյդզի Ֆուդզիվարա

Կուոն — ընդդիմության անդամ։ Շատ լռակյաց է։ Շատ լավ տիրապետում է հրաձիգ հրացանի։ Հետագայում պարզվում է, որ նա համարվում է այն վամպիրի կլոններից, որոնց ինչ- որ ժամանակ ստեղծել է Կուրազուկան։ Հենց ինքը՝ Կուրազուկան ցանկանում էր գլխատել նրան, որպեսզի դնի Կուրոյի ծնկների վրա։ Նրան սպանել է Կուրոն։

Սեյու- Միյու Իրինո

Իդզանա — ընդդիմության կազմակերպության գլխավոր։ Կարմիր բանակի հետ ունեցած փոխհրաձգության ժամանակ, իրեն ներարկել է վամպիրի արյան չափաբաժին, բայց նրա մարմինը չի դիմանուն փոփոխություններին և մասերի է բաժանվել։

Սեյու- Կադզուհիկո Ինոուե

Սանիվա — կարմիր բանակի գլխավոր անդամներից մեկը։ Նա մարդ չէ, բայց վամպիրել չէ։ Շատ համարձակ է և ինքնավստահ։ Վերահսկում է խաղողի որթատունկերը և որոնք օգտագործում է որպես շեղբեր։ Նրան սպանել է Կուրազուկան։

Սեյու- Տոսիկո Ֆուդզիտա

Կուրումիադզո — Սանիվի գործընկերը։ Ունի փոքրիկ ծերուկի տեսք, զրահը մեջքին, բայց իրականում շատ ուժեղ է և արագաշարժ։ Շփվում է մարդկանց հետ, նրանց հարցեր և տրամաբանական խնդիրներ տալով, եթե պատասխանը նրան բավարարում է, ապա Կուրումադզոն սպանում է մարդուն։ Նաև նա ունակ է թափանցել մարդու ենթագիտակցության մեջ և ստեղծել պատրանքներ, ստիպելով նրան կյաքնին վերջ տալ ինքնասպանությունով։

Սեյու- Բանդզյո Գինգա

Ռայհ — ընդդիմության անդամ, երկար ժամանակ հետևել է Կուրոյին և սիրահարվել է նրան։ Միայն թե նրան սպանել է Կուոնը և նետել է կարմիր բանակի գրասենյակի բարձրությունից։ Վերջում, պատմության, երբ Կուրոն վերածնվում է, նա նույնպես վերածնվում է և զբաղեցնում է մեկ այլ պաշտոն քաղաքում։

Սեյու- Հոկո Կուվասիմա

Կագեցու

Սեյու- Կաորի Յամագատա

Թոմբա

Սեյու- Քեն Ուո

Հասեգավա

Սեյու- Տորու Օկավա

Սերիաների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիայի # Վերնագիր Ցուցադրում
01"The Plain of Adachi-ga-hara
安達原
Ադատի գեն"
7 հոկտեմբերի 2008
02"The Tomb of Karma
因縁塚
Իննեն ցուկա"
14 հոկտեմբերի 2008
03"Asuka
明日香
Ասուկա"
21 հոկտեմբերի 2008
04"Haniwa Man
埴輪人
Հանավա դզին"
28 հոկտեմբերի 2008
05"Saniwa
沙仁輪
Սանիվա"
4 նոյեմբերի 2008
06"Miitsu
御稜威
Միիցու"
11 նոյեմբերի 2008
07"Kagura Village
神楽村
Կագուրա մուրա"
18 նոյեմբերի 2008
08"The Ghost-Weep Vine
鬼哭蔦
Կիկոկու ցուտա"
25 նոյեմբերի 2008
09"Running the Gauntlet
走風火
Սո։ ֆու։ կա"
2 դեկտեմբերի 2008
10"The Castle of Mirage
幻影城
Գենեյհ դզյո"
9 դեկտեմբերի 2008
11"The Unending War
戦輪廻
Իկուսա ռիննե"
16 դեկտեմբերի 2008
12"The Black Tomb
黒の塚
Կուրո նո դզուկա"
23 դեկտեմբերի 2008

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Anime News Network կայքի ներկայացուցիչ՝ Կարլ Կիմլինգերը նշել է, որ անիմեի սկիզբը այդքանել լավը չի ստացվել, հիմնականում իրավիճակը շատ նման է սարսափ «Ուրբաթ 13» ֆիլմին, սակայն հետագայում մոտեցումը փոխվում է, տեսարանը լցված է անսովոր սարսափ մթնոլորտով, լարվածության աճով և աղետաբեր ռոմանտիկայով, այդ պահին սերիալը ունի շատ նմանություններ կան «Կայհդան» ֆիլմի հետ։ Սամուրայը և գլխավոր հերոսը դաժան են, բայց այն գեղեցիկ դաժանություն է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kurozuka, from Kabuki World». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Sony's Animax to Produce, Run Anime of Kurozuka Manga».
  3. Kimlinger, Carl (2008 թ․ հոկտեմբերի 4). «The Fall 2008 Anime Preview Guide: Carl Kimlinger». Anime News Network. Վերցված է 2009 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]