Կուսանաց անապատ (Դադիվանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսանաց անապատ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՔելբաջարի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հիմնական ամսաթվերը1174
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1174
Քարտեզ
Քարտեզ
 Kusanats Anapat (Tartar River) Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին (հայտնի նաև՝ Կուսանաց անապատ), 12-17 դարերում կառուցված հայ առաքելական վանք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում, Թարթառ գետի աջ ափին[1]։

Հուշարձանախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախումբը ներառում է 4 շինություններ, որոնք միմյանց կից ձգված են արևելք-արևմուտք ուղղությամ։ Շինություններից երկուսը փոքր չափերի եկեղեցիներ են, մեկը սյունասրահ է, իսկ մյուսը՝ սյունասրահին կից գավիթ։ Գավիթից բացի մյուս երեքը կանգնուն են։ Բոլոր շինությունները կառուցված են անմշակ քարերով, կրաշաղախով, իսկ ներսից սվաղված են։

Սուրբ Աստվածածին եկեղեցուց 12-13 մետր հարավ գտնվում են ավելի ուշ ժամանակներում կառույցված շինություններ, որոնք նույնպես կանգուն են։ Սրանց մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնող եկեղեցին եռանավ թավածածք է։ Հուշարձանախմբի հին եկեղեցիների համեմատությամբ այստեղ խորանի երկու կողմերում կան մեկական ավանդատներ։ Պահպանված է նաև մկրտարանի ավազանը՝ հյուսիսային պատի մեջ։ Այս եկեղեցու արևմուտքից կան կից փոքր գավիթ-սրահ և ևս մեկ սենյակի ավերակներ։ Այս համեմատաբար ուշ շրջանի շինություննեի մասին արձանագրությունները բացակայում են, սակայն մասնագետներն այն թվագրում են 17-րդ դարով։

Հուշարձանախմբի հարավյին եզրում միաբանության շինությունների ավերակներն են, իսկ հարավ-արևմտյան հատվածում պահպանվել է 12-13-րդ դարերի մի մատուռ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսանաց անապատի հնագույն եկեղեցին թվագրվում է 1174 թվականին։ Այս մասին է վկայում շինության արևմտյան պատին փորագրված արձանագրությունը։

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, արևելյան փոքր եկեղեցու առջև մինչև 1989 թվականը, կողք-կողքի իրենց նախնական տեղում տեղադրված էին երկու գեղաքանդակ ու արձակագիր խաչքարեր։ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվելու տարիներին մեծապես տուժել է հուշարձանը, հատկապես փորձ է արվել վերացնել հայկական հետքը՝ այն աղվանական ներկայացնելու նպատակով։ 1993 թվականի ապրիլին շրջանի ազատագրումից հետո այդ խաչքարերը չկային, սակայն հայտնի է դրանց վրա արված արձանագրությունները։

Հուշարձանի տարածքում արձանագիր են նաև ցրված, կոտրատված ու տեղահան արված մի քանի խաչքարեր[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ս. Կարապետյան, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ, էջ 77-81» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.