Կուսածաղիկ բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vinca major ruderal habitus in Italy.jpg
Կուսածաղիկ բարձր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Շնամեռուկազգիներ
Ցեղ Կուսածաղիկ
Տեսակ Կուսածաղիկ բարձր
Լատիներեն անվանում
Vinea major


Կուսածաղիկ բարձր (լատ.՝ Vinea major), շնամեռուկազգիների ընտանիքի, կուսածաղիկ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար կիսաթուփ է, սողացող և ուղղաձիգ ցողուններով։ Սողացող ցողունները շփվելով հողի հետ՝ հանգույցներում արմատակալում են և պտուղներ չեն կազմավորում։ Ծաղկակիր ցողուններն ուղղաձիգ են, հասնում են 30-45 սմ երկարության։ Մշակության մեջ դրանց բարձրությունը կազմում է 60-80 սմ։ Նախորդ տեսակի հետ համեմատած տերևները խոշոր են, 5-8 սմ երկարությամբ և 2-5 սմ լայնությամբ, թարթիչաեզր։ Տերևակոթուններն ունեն 8-12 մմ երկարություն։ Ծաղիկները վառ կապտավուն են, 3-3.5, երբեմն՝ 5 սմ տրամագծով, 3-5 սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում հանդիպում է Արևմտյան Անդրկովկասում, Փոքր Ասիայում, Արևմտյան Եվրոպայում (բացի ՍկանդինավիայիցՍանկտ Պետերբուրգի լայնություններում խիստ ձմեռների դեպքում ցրտահարվում է։ Հայաստանում մշակվել է Երևանի բուսաբանական այգում (ներկայումս ոչնչացել է)։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 3ա, 9-12, 18-20, 22-25, 28, 30-32[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 226։