Կուշտրիմ Մուշիցա
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1985 (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պրիշտինա, Հարավսլավիա | ||||||||||||||||||||
Հասակ | 190 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բյուլիս | ||||||||||||||||||||
Համար | 1 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կուշտրիմ Մուշիցա (ալբ․՝ Kushtrim Mushica, մայիսի 1, 1985, Պրիշտինա, Socialist Autonomous Province of Kosovo, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ֆուտբոլիստ Կոսովոյից, դարպասապահ: Ներկայում խաղում է ալբանական Սուպերլիգայի «Բյուլիս» ակումբում։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուշտրիմ Մուշիցան ծնվել է 1985 թվականի մայիսի 1-ին Հարավսլավիայի Պրիշտինա քաղաքում (ներկայում՝ Կոսովոյում)։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է 6 տարեկան հասակում հայրենի քաղաքի «Ռամիզ Սադիկու» ակումբում։ Այնտեղ նա մնացել է մինչև Կոսովոյի պատերազմը. այդ ժամանակ նա եղել է 14 տարեկան և ստիպված է եղել հեռանալ Կոսովոյից ու երեք ամիս բնակվել Թուրքիայում՝ իր ազգականների մոտ։ Այդ ընթացքում նրա հայրն ու ավագ եղբայրը մնացել են Պրիշտինայում։ Կուշտրիմ Մուշիցան հայրենիք է վերադարձել այն ժամանակ, երբ նրա հայրը քաղաքը համարել է բավականաչափ անվտանգ։ Պատերազմի ավարտից հետո Կուշտրիմ Մուշիցան միացել է «Պրիշտինա» ակումբին, որ Կոսովոյի առաջատար ակումբներից մեկն էր։ 2002 թվականին 17-ամյա Կուշտրիմ Մուշիցան դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող[1]:
2008 թվականին Կուշտրիմ Մուշիցան «Պրիշտինայի» կազմում դարձել է Կոսովոյի չեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է Կոսովոյի Ջյակովիցա քաղաքի «Վելազնիմի» ակումբ։ 2010 թվականին Կուշտրիմ Մուշիցան դարձել է մակեդոնական «Ռենովա» ակումբի խաղացող։ Մակեդոնիայի առաջնության շրջանակներում անցկացվող խաղերին Կուշտրիմ Մուշիցան առաջին անգամ մասնակցել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Վարդար» ակումբի հետ տնային խաղի ժամանակ փոխարինման դուրս գալով ընդմիջումից հետո[2]:
2010/11 մրցաշրջանի արդյունքներով՝ «Ռենովան» զբաղեցրել է 3-րդ տեղը (Կուշտրիմ Մուշիցան մասնակցել էր այդ առաջնության 18 խաղերին)։ Դրանից հետո Մուշիցան վերադարձել է Կոսովո և կրկին միացել «Վելազնիմի» ակումբին, իսկ 2012 թվականին տեղափոխվել է «Պրիշտինա» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 2015 թվականը։
2015 թվականի օգոստոսի 21-ին Կուշտրիմ Մուշիցան ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվել է ալբանական Սուպերլիգայի «Բյուլիս» ակումբ[3]:
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուշտրիմ Մուշիցայի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մրցություն | |
1 | 17 փետրվարի, 2010 | Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա | ![]() |
2:3 | Ընկերական խաղ | |
2 | 21 մայիսի, 2014 | Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա | ![]() |
1:6 | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 2 խաղ/0 գոլ (national-football-teams.com)
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պրիշտինա»
- Կոսովոյի չեմպիոն (1) - 2007/08
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ralf Martin Keinath (1 օգոստոսի, 2014)։ «Nationaltorwart Kushtrim Mushica: Eine große Nummer»։ Report Erreisen (գերմաներեն)։ Վերցված է 2 ապրիլի, 2016
- ↑ «Renova 4:0 Vardar» (անգլերեն)։ Վերցված է 2 ապրիլի, 2016
- ↑ «Zyrtare: Mushica firmos me Bylisin»։ Gazeta Olle (ալբաներեն)։ 21 օգոստոսի, 2015։ Վերցված է 2 ապրիլի, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը national-football-teams.com կայքում (անգլ.)
- Էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Էջը transfermarkt.com կայքում (անգլ.)