Կույսեբ
Կույսեբ | |
---|---|
![]() Գետի հունը տիեզերքից | |
Բնութագիր | |
Երկարություն | 560 |
Ավազանի մակերես | 15 500 կմ² |
Ջրահոսք | |
Գետաբերան | Ատլանտյան Օվկիանոս |
Գետաբերանի տեղակայում | Ատլանտյան օվկիանոս |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Նամիբիա |
Կույսեբ[1][2], Կյոյսեբ[3] (աֆրիկաանս՝ Kuiseb), Նամիբ անապատով անցնող գետ Նամիբիայում։ Ավազանի տարածք՝ 15500[4] կմ²։

Չնայած գետը ցամաքում է տարվա մեծ մասում, այն այդ չոր անապատի կարևորագույն ջրահոսանքներից է։ Գետը ունի նշանակալի ստորգետնյա հոսանք, որը օգտագործվում է առափնյա քաղաքների՝ Սվակոպմունդի և Ուոլշիֆ Բեյի ջրամատակարարման համար։
Կույսեբը սկսվում է ներմայրցամաքային սարահարթից, որը գտնվում է Վինդհուկի մայրաքաղաքից 15 կմ դեպի արևմուտք և հոսում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով արմատային տեսակով խորը Կույսեբ կանիոնը, որի տաիրքը գնահատվում է 2-4 միլիոն տարի։ Կանիոնից դուրս գալուց գետը թափվում է անապատի մեջ։ Այստեղից նրա հունը գնում է Ատլանտյան օվկիանոսով, որին հասնում է Ուոլֆիշ Բեյ ծովախորշով։ Կույսեբի հունը կազմում է սահման երկու շատ տարբեր անապատային զոնաների միջև, հարավում նրանից սկսվում է մի փունջ հայտնի նամիբյան աղյուսային-կարմիր ավազաբլուրներ, որոնք հասնում են 60-240 մ բարձրության, հյուսիսում տեղանքը զբաղեցված է անմշակ հողերով և լուսային ավազի հողակտորներով։
Անձրևներից հետո, որոնք թափվում են ներքին սարահարթերի մեջ անձրևաշատ եղանակներում, վերոնշյալ սարահարթերը լցվում են ջրով, հիմնականում տարվա անձրևաշատ եղանակներում հասնում են օվկիանոսին։ 1837-ից 1977 թվականներին այպիդի բան տեղի է ունեցել ընդամենը 14 անգամ, հիմնականում Կույսեբը ունեցել է օվկիանոսային հոսք 140-ից 10 տարվա մեջ։ Ներառյալ ջրի ծախսը քաղաքների ջրամատակարարման համար, որը սկսվել է 1950-ականներին, ենթադրթվում է, որ այդպիսի բան կլինի ավելի հազվադեպ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 180.
- ↑ Նամիբիայի քարտեզը, մասշտաբ 1:3 000 000, Գեոդեզիայի և քարտեզագրության դաշնային ծառայություն, 1982 թվական
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 158.
- ↑ Tratto da Kuiseb Project at the Helmholtz Centre for Environmental Research — UFZ
|