Jump to content

Կուկիզ'15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուկիզ'15
լեհ.՝ Kukiz'15
Изображение логотипа
Տեսակկուսակցություն, քաղաքական կազմակերպություն և քաղաքական շարժում
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ԱռաջնորդՊավել Կուկիզ
ԿարգախոսԴու կարող ես, Լեհաստան (լեհ.՝ Potrafisz, Polsko!)
ՀիմնադիրՊավել Կուկիզ
Հիմնադրված28 հուլիսի, 2015
Գաղափարախոսությունքաղաքացիական նացիզմ,
ՇտաբՎրոցլավ, Բարլիցկու փողոց, տուն 28
Լեհաստանի Սեյմ
40 / 460
Լեհաստանի Սենատ
0 / 100
Կայքruchkukiza.pl
 Kukiz'15 Վիքիպահեստում

Կուկիզ'15 (լեհ.՝ Kukiz'15), լեհական աջ քաղաքական կուսակցություն, որի առաջնորդն է հայտնի փանկ ռոք երաժիշտ Պավել Կուկիզը։ Կուսակցությունը պաշտոնապես գրանցված չէ Լեհաստանի քաղաքական կուսակցությունների ցանկում, քանի որ երկրում կուսակցությունների նկատմամբ իրականացվող ճնշման քաղաքականության դեմ պայքարի կողմնակից է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունն իրավաբանորեն ձևավորվել է 2015 թվականի հուլիսի 28-ին, սակայն Լեհաստանի քաղաքական կուսակցությունների ցանկում ընդգրկված չէ։ Կուսակցության առաջնորդն է դարձել ռոք երաժիշտ Պավել Կուկիզը, ով 2015 թվականին մասնակցել է Լեհաստանի նախագահի ընտրություններին և հավաքել ընտրողների ձայների ընդհանուր քանակի 21 %-ը՝ զբաղեցնելով երրորդ տեղը[2]։ Լեհաստանի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ Պավել Կուկիզն իր նախընտրական ծրագրի շրջանակներում խոստացել է, որ ինքը չեղյալ կհամարի համամասնական ընտրական համակարգն ու կվերադարձնի ընտրությունների այն կարգը, երբ յուրաքանչյուր շրջան ուներ մեկ մանդատ[3][4]։ Մեկ մանդատ ունեցող շրջանների հարցը ներառվել է 2015 թվականի սեպտեմբերին տեղի ունցած հանրաքվեում, սակայն վերջինս ճանաչվել է անվավեր։ 2015 թվականին Լեհաստանի Հանրապետության Սեյմի ընտրությունների ժամանակ «Կուկիզ'15» կուսակցությունը միացել է ծայրահեղ աջ «Ազգային շարժում» կուսակցությանը և նոր կազմավորվող Սեյմում ստացել 40 տեղ (դրանցից 5-ն զբաղեցրել են «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները)[5]։

Քաղաքական համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին «Կուկիզ'15» կուսակցության մի քանի պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ, որ Մերձավոր Արևելքից եկած փախստականների մուտքը Լեհաստան թույլատրելու վերաբերյալ պիտի անցկացվի հանրաքվե. դրանով նրանք իրենց բողոքն էին հայտնում Եվրամիության այն որոշման դեմ, որով պարտադրվում էր թույլատրել արաբների ու աֆղանների մուտքը Լեհաստան։ Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ նման որոշում կարող է ընդունել Լեհաստանի բնակչությունը, ոչ թե Եվրամիության ղեկավարությունը[6][7]։ 2016 թվականի փետրվարին «Կուկիզ'15» կուսակցության պատգամավորներն առաջարկել են Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին պատ կառուցել, որը թույլ չի տա փախստականներին անօրինաբար մուտք գործել երկիր[8]։

Ընտրազանգված[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կուկիզ'15» կուսակցության հիմնական ընտրազանգվածը լեհ երիտասարդությունն է. Լեհաստանի նախագահի ընտրությունների ժամանակ Պավել Կուկիզի օգտին քվեարկած ընտրողների 42%-ը կազմել են 18-29 տարեկան անձինք[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kukiz: narodził się ruch, który przywróci państwo obywatelom». pikio.pl (լեհերեն). 2015 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Что нужно знать о парламентских выборах в Польше (ռուս.)
  3. Aleks, Szczerbiak (2015 թ․ մայիսի 15). «What does Paweł Kukiz's election success mean for Polish politics?» (անգլերեն). London School of Economics. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  4. Wąsik, Zosia (2015 թ․ մայիսի 6). «Ex-rock star is third most popular candidate for Polish presidency». Financial Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  5. Radikale Nationalisten im polnischen Parlament Der Standard, October 27, 2015 (գերմ.)
  6. Референдум о беженцах поставит власти ЕС в политический тупик (ռուս.)
  7. В Польше начался сбор подписей за референдум, касающийся приема беженцев Արխիվացված 2016-06-29 Wayback Machine (ռուս.)
  8. Польские националисты предлагают построить стену на границе с Украиной (ռուս.)
  9. Moskwa, Wojciech (2015 թ․ հուլիսի 16). «Rock Star's Campaign Burns Out in Boost to Polish Opposition». Bloomberg News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]