Հայաստանում հանդիպում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Բնակվում է շինությունների (հաճախ՝ նաև բնակեցված) լուսամուտների, դռների, պատերի ճեղքերում, տանիքներում, հազվադեպ՝ ծառերի կեղևի տակ։ Ձմեռում է մեծաքանակ խմբերով՝ գաղութներով։ Մարմնի երկարությունը 41-48 մմ է, պոչինը՝ 35-40 մմ, նախաբազկինը՝ 33-37 մմ։ Ականջները փոքր են (երկարությունը 12-13 մմ)՝ գորշ կամ սև։ Մազածածկը դեղնահարդագույն է, արմատային մասը՝ գորշասև։ Սնվում է մանր գիշերաթիթեռներով, մոծակներով և մլակներով։ Հունիսի վերջին ծնում է 2 ձագ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։