Կորիզաբանություն
Կորիզաբանություն կամ կարիոլոգիա (լատ. «կարիո» և «լոգոս» բառերից)։ Բջջաբանության բաժին է, ուսումնասիրում է բջջի կորիզի կազմությունն ու ֆունկցիան օպտիկական և էլեկտրոնային միկրոսկոպիայի, բջջաքիմիայի, իզոտոպային ինդիկատորների մեթոդներով։ Կորիզաբանությունը որպես գիտություն ծագել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին, երբ վերջնականապես պարզվեց բջջի կորիզի առաջնակարգ դերը ժառանգականության մեջ։ Կորիզաբանության հիմնական նվաճումներից են՝ բջջային կառուցվածքների վարքագծի և միկրոսկոպիական կազմության պարզաբանումը ինչպես ինտերֆազում, այնպես էլ բջջի կորիզի բաժանման որևէ ձևի ժամանակ (ամիտոզ, միտոզ, մեյոզ) և ամենից առաջ քրոմոսոմների վերարտադրման կառուցվածքն ու օրինաչափությունները։ Գենետիկայի և կորիզաբանության հիման վրա առաջացավ ցիտոգենետիկան։ Կորիզաբանության ժամանակակից խնդիրը քրոմոսոմների և քրոմոսոմային ենթամիավորների կառուցվածքի ուսումնասիրությունն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «5-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 657)։ |