Ամիտոզ
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամիտոզ բաժանման ժամանակ քրոմոսոմները կամ բաժանման իլիկի թելերը չեն ձևավորվում։
Սկզբում կիսվում է կորիզը (կարիոկինեզ)(առաջանում է սեղմվածք, որը գնալով փոքրանում է), այնուհետև՝ ցիտոպլազման (ցիտոկինեզ)։ Սա բաժանման ոչ լիարժեք ձևն է, քանի որ ժառանգական նյութը կարող է անհավասարաչափ բաշխվել դուստր բջիջների միջև։ Երբեմն միայն կորիզն է բաժանվում, որի հետևանքով առաջանում են բազմակորիզ բջիջներ։ Ամիտոզ հանդիպում են նախակենդանիների, միաբջիջ բուսական օրգանիզմների, բազմաբջիջ օրգանիզմների որոշ (լյարդի, էնդոսպերմի, էպիթելի) բջիջներում։, ինչպես նաև չարորակ ուռուցքների, ախտաբանական պրոցեսնների ժամանակ։
Ամիտոզի ոչ մեծ առավելություններն են՝
- էներգիայի քիչ ծախսի պահանջում
- կատարվում է արագ
- առաջանում են մեծ քանակությամբ դուստր բջիջներ
Իսկ բացասական կողմերն են՝
- ժառանգական նյութը հավասարաչափ չի բաշխվում
- դուստր բջիջները նման չեն մայր բջջին և իրար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 320)։ ![]() |