Կորդովայի հռոմեական պատեր
Կորդովայի հռոմեական պատերը (իսպ.՝ Murallas de Córdoba), որոնք երբևէ շրջապատել են Կորդովան, (Իսպանիա), կառուցվել էին մ.թ.ա 206 թվականին հռոմեացիների կողմից քաղաքը գրավելուց հետո՝ դարձնելով Հռոմեական Հանրապետության մաս[3]։ Պատերն այժմ մասն են կազմում Կորդովայի պատմական կենտրոնի, և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդովայի հռոմեական պատերը կառուցված են որպես ամրություններ հռոմեացիների կողմից Կորդովան գրավելուց հետո, և դրանք տարածվեցին մինչև 2650 մետր՝ ամբողջապես շրջապատելով քաղաքը։ Դրանք կազմված էին հմտորեն կտրված քարերից. արտաքին պատի բարձրությունը հասնում էր 3 մետրի (9,8 ոտնաչափ), իսկ ներքին պատինը` 1.2 մետրի (3,11 ոտնաչափ) առաջացնելով նրանց միջև 6 մետր (20 ոտնաչափ) լայն գետաքարով լցված ճեղք։ Պատերի երկայնքով կային որոշ կիսաշրջանաձև աշտարակներ։
Երբ քաղաքը ստացավ Օկտավիանոս Օգոստոսի ենթակայության տակ Պատրիսիա գաղութի կարգավիճակ, հարավային պատը քանդվեց, որպեսզի ընդլայնվեն քաղաքի սահմանները դեպի գետ։ Calle San Fernandoյի և Calle Cairuán-ի (վերականգնված 1950-ականներին) կողքի պատերը ևս հիմք ունեն այս ժամանաշրջանից[5]։ Հռոմեական պատի հատված կարելի է տեսնել հռոմեական տաճարին կից փողոցից։
Հռոմեական դարպասները ներառում էր Porta Principalis Sinistra-ն (ավելի ուշ Puerta de Gallegos) արևմտյան կողմից, ոչ շատ հեռու հռոմեական դամբարանից։ Puerta de Sevilla-ին կից կամարները արևելքից հռոմեական ջրուղու մաս են կազմում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ «Córdoba en la Historia» (Spanish). Córdoba: Patrimonio de la Humanidad. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Historic Centre of Cordoba». UNESCO. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Cordoba's City Walls». Infocordoba. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Ruta de las Murallas de Córdoba» (Spanish). Platforma Carril Bici de Córdoba. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)