Կորացման շարժիչ
Կորացման շարժիչ կամ վարփ շարժիչ (անգլ.՝ Warp drive «կորացման շարժիչ»), հիպոթետիկ տեխնոլոգիա, որն, ըստ հիպոթեզի, թույլ կտա նման շարժիչով նավին միջաստղային տարածությունները հաղթահարել լույսի արագությունը գերազանցող արագություններով: Այժմ վարփ շարժիչները մեծամասամբ դիտարկման առարկա են գիտական ֆանտաստիկայում: Ինչպես նշում են որոշ ֆիզիկոսները, վարփ շարժիչի աշխատանքը հնարավոր է համառելատիվիստական էֆեկտների շնորհիվ: Վարփ շարժիչի միջոցով տիեզերանավը արագընթաց չի սլանում, սակայն այնուամենայնիվ շարժվում է ավելի արագ, քան հարթ էլեկտրամագնիսական ալիքը վակուումում: Օրինակ, հորինված վարփ շարժիչը կիրառվում է Աստղային ճանապարհում հենց նշված սկզբունքով:
Ինչպես Աստղային ճանապարհ ֆանտաստիկ սերիալում, այդպես էլ իրականությունում, վարփ շարժիչի աշխատանքի սկզբունքները բոլորովին էլ հնարավոր են: Ֆիզիկոս Հարոլդ Ուայթը որպես հիմք է վերցրել մեքսիկացի ֆիզիկոս Միգել Ալկուբիերրեի հաշվարկները, ով առաջինն է մտածել կորացման շարժիչի մասին որպես հարաբերականության ընդհանուր տեսության համակարգում տեղափոխման գերարագ միջոցի մասին:
Ուայթը ուղղել է Ալկուբիերրեի տեսության թերությունները և հաշվարկներ կատարել, որոնց շնորհիվ կարողացել է հասնել ծախսվող հզորության նվազեցմանը՝ 300 Երկիր մոլորակների մասսային համարժեք լիցքից մինչև 700 կիլոգրամին համարժեք էներգիայի չափի:
Ըստ որոշ աղբյուրների, ՆԱՍԱ-ն այժմ զբաղված է վարփ շարժիչների տեսության մշակմամբ[1]:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Embedding of the Alcubierre Warp drive 2d plot in Google
- Warp Drive, When? A NASA feasibility article
- Special Relativity Simulator What would things look like at near-warp speeds?
- Alcubierre Warp Drive at the Encyclopedia of Astrobiology, Astronomy, and Spaceflight
- «Warp drive possible»։ BBC News։ 1999-06-10։ Վերցված է 2008-08-05
- The Warp Drive Could Become Science Fact
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հոդված Վարփ շարժիչների մասինՆԱՍԱ-ի կայքում(անգլ.)