Կոտ դ'Իվուարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոտ դ'Իվուարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 4 անվանում (2012 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,4 % -ը (2017 թվականին 1073-ից):

Մեկ օբյեկտ ցանկում ներառված է մշակութային չափանիշներով, իսկ երեքը՝ բնական։ Մաունթ Նիմբայի բնական արգելոցը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում, իսկ Տաի ազգային պարկը համարվում է բացառիկ բնական գեղեցկության և գեղագիտական կարևորության վայր։ Բացի այդ, 2012 թվականի դրությամբ, պետության տարածքում 3 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում[1]։

Կոտ դ'Իվուարը վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1981 թվականի հունվարի 9-ին[2]։ Միևնույն տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 5-րդ նստաշրջանում ընդգրկվեց Կոտ դ'Իվուարի առաջին օբյեկտը։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Mont Nimba landscape.jpg Մաունթ Նիմբայի բնական արգելոց
(ֆր.՝ Réserve naturelle intégrale du mont Nimba)
Գվինեա Գվինեա՝ Նզերեկորե
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար՝ Դիզյուիտ-Մոնտան
1944 1981
1982[3]
155 ix, x
2 Flag of Côte d'Ivoire.svg Տաի ազգային պարկ
(ֆր.՝ Parc national de Taï)
Բա-Սասսանդրա, Մուաիեն-Կավելլի 1972 1982 195 vii, x
3 NationalparkComoe4.jpg Կոմոե ազգային պարկ
(ֆր.՝ Parc national de la Comoé)
Զանզան, Սավան 1968 1983 227 ix, x
4 800px-Grand-Bassam.jpg Գրան-Բասամ պատմական քաղաք
(ֆր.՝ Ville historique de Grand-Bassam)
Սյուդ-Կոմոե XIX-XX դարեր 2012 1322 iii, iv

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտ դ'Իվուարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ

Նախնական ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Կոտ դ'Իվուարի կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։

Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարի Չափանիշ
1 Flag of Côte d'Ivoire.svg Աուակրո հնագիտական պարկ
(ֆր.՝ Parc archéologique d'Ahouakro)
Լագյուն 2006 5087 iii, vi, vii
2 Mosquée Samory Touré.JPG Սուդանյան ոճով կառուցված մզկիթներ Կոտ դ'Իվուարի հյուսիսում
(ֆր.՝ Mosquées de style soudanais du Nord ivoirien)
Սավան XIV դարից սկսած 2006 5088 ii, iv
3 Parc National des Iles Ehotilé .jpg Էոտիկ կղզու ազգային պարկ
(ֆր.՝ Parc national des Iles Ehotilé)
Սյուդ-Կոմոե - 2006 2099

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tentative Lists» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-09-ին 
  2. «Côte d'Ivoire» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-09-ին 
  3. Расширение объекта.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]