Կոտորուքանետային և կոտորուքաշիթային մշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոտորակային թորում։ Կոտորուքանետային և կոտորաքաշիթային մշակում, դետալների մակերևույթներն ամրապնդող մշակում։ Օգտագործվում է ցիկլով փոփոխվող, ինչպես նաև հարվածային բեռնվածքների պայմաններում աշխատող դետալների կոնստրուկցիոն ամրությունը բարձրացնելու համար։ Կոտորուքանետային և կոտորաքաշիթային մշակումը կիրառվում է սև և գունավոր մետաղներից պատրաստված դետալների մշակման դեպքում, աչքի է ընկնում մեծ արտադրողականությամբ ու տնտեսմամբ։ Կոտորուքանետային և կոտորաքաշիթային մշակումը փոխում է մետաղի արտաքին շերտի ֆիզիկական հատկությունները, մեծացնում ամրությունը, կարծրությունը, ստեղծում լարումների վերաբաշխում են։ Կոտորուքանետային և կոտորաքաշիթային մշակումը մեծացնում է նաև զսպանների, տուրբինների թիակների, դրոշմոցների երկարակեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 641 CC-BY-SA-icon-80x15.png