Կոտորած Տհոթյու կղզում
Կոտորած Տհոթյու կղզում | |
---|---|
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Thổ Châu? |
Կոտորած Տհոթյու կղզում, 1975 թվականի մայիսի 10-ին Վիետնամական Տհոթյու կղզին գրաված «կարմիր կհմերների» ջոկատների կողմից իրականացված զանգվածային սպանությունը[1]։ Գրոհայինների հարձակման հետևանքով 515 խաղաղ բնակիչ առևանգվել և արտաքսվել է Կամբոջա, որից հետո նրանք բոլորը սպանվել են[2]։ 1975 թվականի մայիսի 24-ից 27-ը Վիետնամական զորքերը մարտեր էին մղում զավթիչների դեմ և հետագայում այն հետ էին մղում «կարմիր կհմերներից»։ 1977 թվականին «կարմիր կհմերները» կրկին արշավանք են կազմակերպել դեպի Տհոթյու կղզի, սակայն այս անգամ նրանց ջոկատները ջախջախվել են[3]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականին Կամբոջայի քաղաքացիական պատերազմում «կարմիր կհմերների» հաղթանակից և Կամբոջիա-Վիետնամական սահմանին կոմունիստական ռեժիմի հաստատումից հետո բախումներ են սկսվել։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականի մայիսի 10-ին, այսպես կոչված, «Կամպուչիայի հեղափոխական բանակի» զորքերը հարձակվել են Տհոթյու կղզու վրա և գրավել այն։ Արդյունքում բնակավայրը ոչնչացվել է, բազմաթիվ բնակիչներ սպանվել են, ևս 515 մարդ առևանգվել է։ Կղզու բնակիչներին բռնի արտաքսել են Կամբոջա, որտեղ նրանք բոլորն էլ հետագայում սպանվել են[2]։
1975 թվականի մայիսի 24-27-ը Վիետնամական զորքերը մարտեր էին մղում կղզին գրաված «կարմիր կհմերների» դեմ։ Արդյունքում նրանց հաջողվել է հետ մղել կղզին։ 1977 թվականին «կարմիր կհմերները» կղզին գրավելու նոր փորձ են ձեռնարկել, սակայն այն հաջողությամբ չի պսակվել. գրոհայինների ջոկատները պարտություն են կրել[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Вьетнам. Справочная карта. Масштаб 1:2 000 000. М., ГУГК, 1979
- ↑ 2,0 2,1 Ben Kiernan The Pol Pot Regime: Race, Power, and Genocide in Cambodia under the Khmer Rouge. — 3 edition [Paperback]. — Издательство Йельского университета, 2008. — P. 104. — 544 p. — ISBN 978-0300144345
- ↑ 3,0 3,1 Hà Thành (2009-04-27)։ «Quần Đảo Thổ Chu và trận chiến giải phóng đảo» (վիետնամերեն)։ People's Army Newspaper Online։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2012-12-25