Կովկասյան բանակի զինվորական պատգամավորների համագումարներ (1917 թ), առաջին համագումարը տեղի է ունեցել ապրիլի 23-ից մայիսի 24-ը, Թիֆլիսում։ Մասնակցել են շուրջ 2 հազար պատվիրակներ և հյուրեր (ճնշող մեծամասնություն՝ էսեռները և մենշևիկները), որոնք ներկայացնում էին Կովկասյան ռազմաճակատի շուրջ 1 միլիոնանոց բանակի և թիկունքային զորամասերի կազմակերպությունները՝ զինվորական սովետներն ու կոմիտեները, սպայական կազմը։ Գործնական նախագահն էր Ե. Դեգեչկորին։ Պատերազմի ու հեղափոխության արմատական հարցերում պատգամավորները պաշտպանում էին ժամանակավոր կառավարությանը։ Նրանց աջակցում էին դաշնակցականները, վրացական ֆեդերալիստները, «ուկրաինական» և կազակների խմբավորումները։ Տատանվող դիրք էին գրավում «անկուսակցականները»։ Համագումարին մասնակցում էին Կովկասյան բանակում գործող 20 ականավոր բոլշևիկներ Գ. Կորզանով (Ղորղանյան), Ս. Քավթարաձե, Մ. Կեդրով, Ի. Մալիգին, Ն. Կուզնեցով, Ս. Բոգդանով, Հ. Հովսեփյան և ուրիշներ, որոնց խնդիրն էր մերկացնել համաձայնողական կուսակցություններին, պրոպագանդել Վլադիմիր Լենինի «Ապրիլյան թեզիսները» և աշխատավորներին նախապատրաստել նոր՝ սոցիալիստական հեղափոխության։ Համագումարն ընտրեց Կովկասյան բանակի երկրային սովետ (նախագահ՝ էսեռ Դ. Դոնսկոյ, 150 անդամներից 100-ը՝ էսեռ, 40-ը՝ մենշևիկ)։ Երկրորդ համագումարը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-23-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 350 պատգամավոր։ Ամենախոշորը բոլշևիկյան ֆրակցիան էր (160 մարդ, որոնց թվում՝ Ս. Շահումյանը, Մ. Ցխակայան, Ֆ. Մախարաձեն, Դ. Կորգանովը և ուրիշներ)։ Բոլշևիկներին պաշտպանում էին ձախ էսեռները (15 մարդ) և «անկուսակցականների» մի մասը։ Քննարկված կարևորագույն՝ ընթացիկ մոմենտի և իշխանության հարցում բոլշևիկներն ու նրանց կողմնակիցները ապահովեցին 181, էսեռ-մենշևիկյան և բուրժուա-նացիոնալիստական բլոկը՝ 168 ձայն։ Համագումարը մերկացրեց Անդրկովկասյան կոմիսարիատի ռեակցիոն հրամանատարության և նախկին բանակայիներ կային սովետի հակահեղափոխական գործունեությունը, դատապարտեց բանակի «ազգայնացման» քաղաքականությունը։ Լուրջ ուշադրություն նվիրվեց Կովկասյան ռազմաճակատը դատարկելու և Անդրկովկասի ժողովուրդներին սպառնացող նոր աղետի հարցին։ Ընդունվեց բաաձև «թուրք-հայկական» հարցի մասին, որը համապատասխանում էր «Թուրքահայաստանի մասին» դեկրետի ոգուն։ Դաշնակցականները մերժեցին Ստեփան Շահումյանի և մյուս բոլշևիկների առաջարկը՝ միացյալ ուժերով դիմադրելու թուրք նվաճողներին։ Համագումարը դեկտ եմբերի 21-ին երկրամասում հռչակեց խորհրդային իշխանություն։ Ընտրվեց 100 հոգուց բաղկացած բանակային երկրային նոր սովետ՝ բոլշևիկ Գ. Կորգանովի ղեկավարությամբ։ Սակայն երկրամասում ստեղծված բարդ իրապայմաններում սովետի հեղափոխական ուժերը ի վիճակի չեղան իշխանությունը պահել իրենց ձեռքում և զարգացնել հեղափոխությունը։ Դեկտեմբերի 28-ին ստեղծվեց հեղափոխական երկրային խորհրդի գործադիր օրգան՝ բոլշևիկյան ռազմահեղափոխական կոմիտե, որն իր գործունեության կենտրոն ընտրեց Բաքուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 634)։