Jump to content

Կովկասի 1-ին հեծելազորային կորպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասի 1-ին հեծելազորային կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակկորպուս
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղաբաշխումԻրան
ՃակատամարտերՊարսկական արշավ

Կովկասի 1-ին հեծելազորային կորպուս (ռուս.՝ 1-й Кавказский кавалерийский корпус), ռուսական կայսերական բանակի հեծելազորային կորպուս։ Ստեղծվել է 1915 թվականի հոկտեմբերին Կովկասյան բանակի հեծելազորային կազմավորումներից, որպես հեծելազորային կորպուս Պարսկաստանում, որի խնդիրն էր հակազդել գերմանամետ ուժերին (Պարսկական միավորում)։ Ընդգրկված էր Կովկասյան բանակի, հետագայում` Կովկասյան ճակատի կազմում։ Հետագայում մի քանի անգամ փոփոխել է անվանումը։ Կազմալուծվել է 1918 թվականի հունիսին։

  • Էքսպեդիցիոն հեծելազորային կորպուս Պարսկաստանում (1915 թվականի հոկտեմբեր – 1916 թվականի ապրիլի 28 )
  • Կովկասյան հեծելազորային կորպուս (1916 թվականի ապրիլի 26 - 1916 թվականի հունիս)
  • Առաջին Կովկասյան հեծելազորային կորպուս (1916 թվականի հունիս - 1917 թվականի մարտ)
  • Կովկասյան առանձնակի հեծելազորային կորպուս (1917 թվականի մարտ -1918 թվականի մարտ)
  • Կովկասյան հեծելազորային կորպուս (1918 թվականի մարտ-հունիս)

Առաջին Կովկասյան հեծելազորային կորպուսի կազմի մեջ մտնում էին

  • Առաջին Կովկասյան կազակական դիվիզիան (հրամանատար` գեներալ-լեյտենանտ Ռադդաց)
    • Առաջին բրիգադա (հրամանատար գեներալ-մայոր Պերեպելովսկի)
      • Առաջին Ումանյան գունդ (հրամանատար` գնդապետ Լեշչենկո)
      • Առաջին Կուբանյան գունդ (հրամանատար` գնդապետ Սուրժիկով)
    • Երկրորդ բրիգադա (հրամանատար` գեներալ-մայոր Ֆեդյուշկին)
      • Առաջին Զապորոժյան գունդ (հրամանատար` գնդապետ Ուրչուկին)
      • Առաջին Լեռնային Մոզդոկյան գունդ (հրամանատար` գնդապետ Նայդյոնով)
  • Առաջին Կովկասյան կազակական հեծելազորային-հրետանային դիվիզիոն (գնդապետ Ստոպչանսկի)
    • Երկրորդ Կուբանյան կազակական մարտկոց (հրամանատար` բանակի ավագ Ֆեդյուշկին)
    • Առաջին Թերյան կազակական մարտկոց (հրամանատար` բանակի ավագ Պյոտր Սեմյոնովիչ Կոչերգին)

Հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • хх.10.1915 թ. - 24.03.1917 թ. - գեներալ-լեյտենանտ իշխան Բարատով Ն. Ն.
  • 25.04.1917 թ. - 07.06.1917 թ. - գեներալ-լեյտենանտ Պավլով Ա. Ա.
  • 07.06.1917 թ. - 10.06.1918 թ. - գեներալ- լեյտենանտ (08.09.1917 թվականից կավալերիայի գեներալ) իշխան Բարատով Ն. Ն.
  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. - М.: АСТ; Астрель, 2003. - 896 с. - 5000 экз. - ISBN 5-17-019670-9 (ACT); ISBN 5-271-06895-1 (Астрель).
  • Е. А. Масловский мировая война на Кавказском фронте 1914-1917 г. Париж, 1933.
  • Шишов А. В. Персидский фронт (1909-1918). Незаслуженно забытые победы. - М.: Вече, 2010. - (Военные тайны XX века). - ISBN 978-5-9533-4866-9