Կովկասի հեծելազորային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կովկասի հեծելազորային դիվիզիա
Ընդհանուր տեղեկություն
Տեսակդիվիզիա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Մտնում էԿովկասյան II բանակային կորպուս
ՏեղաբաշխումԹիֆլիս

Կովկասի հեծելազորային դիվիզիա (ռուս.՝ Кавказская кавалерийская дивизия), Դիվիզիայի շտաբը: Թբիլիսի. մինչև 1914 թվականը եղել է Կովկասյան 2-րդ բանակային կորպուսի կազմում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել է Ռազմական նախարարի № 362 հրամանով 1865 թվականի սկզբին Կովկասյան բանակի կազմում գտնվող չորս դրագունյան` Նիժնեգորոդյան, Տվերյան, Հյուսիսային և Պերեյասլավյան գնդերի բազայի վրա:

Միաժամանակ, գնդերը թողնելով 4 էսկադրոնների կազմում, հրամայված էր ունենալ երկու կառուցվածք` ռազմական պայմաններում 16 շարք դասակի կազմում, խաղաղ պայմաններում` 14 շարք: Նույն հրամանով գնդերը փոխադրվել են խաղաղ կազմ:

Հրամանով սահմանվել էր յուրաքանչյուր գնդի պահուստում ունենալ էսկադրոն, այն կոչելով այսինչ գնդի “պահուստային էսկադրոն”, այն պահելով գնդից առանձին:

Այդ էսկադրոնները ձևավորվեցին գործող 5-րդ և 6-րդ պահուստային էսկադրոններից, որոնք հետագայում լուծարվեցին: Այդ փոփոխությունները իրականացվեցին Կովկասյան բանակի № 74 հրամանով:

Ռազմական գերատեսչության 1891 թվականի № 274 հրամանով դիվիզիայի կազմում ընդգրկվեց Օսեթական հեծյալ դիվիզիոնը: 1891 թվականի դեկտեմբերի 31-ին նորին մեծության պատվիրանով Պերեյասլավյան դրագունյան գունդը փոխադրվեց Վարշավյան զինվորական օկրուգի կազմ և ընդգրկվեց նոր ձևավորված 15-րդ հեծելազորային դիվիզիոնի կազմ: 1915 թվականի հոկտեմբերին Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար Մեծն Իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի հրամանով դիվիզիան փոխադրվեց Էքսպեդիցիոն հեծելազորային կորպուսի կազմ, Իրան արշավելու համար:

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1857-1878 - Կովկասի հեծելազորային դիվիզիա
  • 1878-1883 - Կովկասի հեծելազորային 1-ին դիվիզիա
  • 1883-1918 - Կովկասի հեծելազորային դիվիզիա

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին բրիգադ (Թիֆլիս)
    • Տվերսկի 16-րդ դրագունների զորագունդ
    • Նիժեգորոդի 17-րդ դրագունների զորագունդ
  • 2-րդ բրիգադ (Թիֆլիս)
    • Հյուսիսային18-րդ դրագունների զորագունդ
    • Սունժենսկի-Վլադիկավկազյան 1-ին կազակական զորագունդ

1917 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին բրիգադ
    • Տվերսկի 16-րդ դրագունների զորագունդ
    • Նիժեգորոդի 17-րդ դրագունների զորագունդ
  • 2-րդ բրիգադ
    • Հյուսիսային 18-րդ դրագունների զորագունդ
    • Խոպերի 1-ին կազակական զորագունդ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гизетти А. Л. Хроника Кавказских войск. В двух частях. — Тифлис, Издание Военно-исторического отдела при штабе Кав. воен. округа, 1896

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ВП 09.05.1902 уволен от службы с производством в генералы от кавалерии.
  • Список полковникам по старшинству. Составлен по 1-е сентября 1903 г. СПб., 1903. С.126.