Jump to content

Կովկասյան II բանակային կորպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
II Կովկասյան բանակային կորպուս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՌուսաստան, Ռուսական կայսրություն
ԵնթարկոումԿովկասյան ռազմական օկրուգ
Ներառնում է* Կովկասյան գրենադերական դիվիզիա, LI հետևակային դիվիզիա, Կովկասյան հեծելազորային դիվիզիա, II Կովկասյան կազակական դիվիզիա
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
Թվակազմ30.000-40.000 (?)
Պատմություն
Ստեղծվեց17.12.1878թ.
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Լուծարվեց1918 թվական
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ
  • 01.02.1879 — 06.09.1879 — գեներալ-լեյտենանտ Լազարև (Լազարյան) Հովհաննես Դավիթի
  • 14.09.1879 — 08.01.1881 — գեներալ-լեյտենանտ Տեր-Ղուկասով Արշակ Արտեմի
  • 20.03.1899—? — հետևակի գեներալ Զեզեման Էդուարդ Էդուարդի
  • 28.11.1897—31.07.1900 թթ. — գեներալ-լեյտենանտ բարոն Կաուլբարս Ալեքսանդր Վասիլիի
  • 27.06.1902—21.09.1906 թթ. — գեներալ-լեյտենանտ (22.07.1906-ից՝ հետևակի գեներալ) Ֆադեև Սիմեոն Անդրեյի
  • 21.09.1906—2.05.1908 թթ. — գեներալ-համհարզ գեներալ-լեյտենանտ Միշչենկո Պավել Իվանի
  • 24.05.1908—8.08.1909 թթ. — գեներալ-լեյտենանտ Շուվայև Դմիտրիի Սավելիի
  • 19.09.1909—24.12.1913 թթ. — գեներալ-լեյտենանտ (6.12.1912-ից՝ հետևակի գեներալ) Միշլաևսկի Ալեքսանդր Զաքարիայի
  • 02.01.1914—11.12.1914 — հետևակի գեներալ Բերխման Գեորգի Էդուարդի
  • 11.12.1914—18.04.1917 — գեներալ-լեյտենանտ, 1915թ. մարտի 23-ից՝ հրետանու գեներալ Մեհմանդարով Սամեդբեկ Սադըխբեկ օղլի
  • 22.04.1917-ից սկսած, իսկ 25.10.1917-ից՝ հետո — գեներալ-լեյտենանտ Չոգլոկով Գրիգորի Իվանի
II Կովկասյան ԲԿ-ի փառքը կերտած առաջին հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանը:

II Կովկասյան բանակային կորպուս (II Կովկասյան ԲԿ), II Ка́вказский арме́йский ко́рпус (II Ка́вказский АК) — ռուսական բանակի կորպուս՝ օպերատիվ-մարտավարական միավորում, որը գոյություն է ունեցել 1879—1918 թվականներին և 1914-1918թթ. մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[1]:. Կազմավորվել է 17.12.1878թ.: Մտնում էր Կովկասյան ռազմական օկրուգի կազմի մեջ։ Լուծարվել է 1918 թ. սկզբին։ Կորպուսն իր գրեթե 40-ամյա պատմությունն սկսել է երկու հայ զորավարների հրամանատարության ներքո. նախ՝ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանի, ապա՝ գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի։

Ենթակայությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան II բանակային կորպուսը տարբեր ժամանակահատվածներում օպերատիվ առումով ենթարկվում էր տարբեր վերադաս հրամանատարությունների, և, ըստ անհրաժեշտության, մտել է տարբեր ռազմական միավորումների կազմի մեջ։ Մասնավորապես՝

  • 1914 թվականի օգոստոսի 2-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 22-ը՝ ռուսական կայսերական բանակի X բանակի կազմի մեջ,
  • 1914 թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ՝ 1915 թվականի մայիսի 4-ը՝ ռուսական կայսերական բանակի I բանակի կազմի մեջ,
  • 1915 թվականի մայիսի 4-ից մինչև նույն թվականի հուլիսի 24-ը՝ ռուսական կայսերական բանակի IX բանակի կազմի մեջ,
  • 1915 թվականի հուլիսի 24-ին անցել է ռուսական կայսերական բանակի XIII բանակի կազմի մեջ,
  • 1915 թվականի օգոստոսի 19-ից մինչև 1917 թվականի դեկտեմբերը՝ դարձյալ գտնվել է ռուսական կայսերական բանակի X բանակի կազմի մեջ։ 1917 թվականի փետրվարի վերջին - մարտի սկզբներին ցարը տապալվեց, և ռուսական կայսրությունը, փաստացի վերածվեց հանրապետության, իսկ սեպտեմբերից Ռուսաստանը պաշտոնապես հռչակվել է դեմոկրատական հանրապետություն, ուստի նրա բանակն արդեն կայսերական չէր կոչվում։ Բոլշևիկների 1917 թվականի հոկտեմբերյան, նոր տոմարով՝ նոյեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանը վերածվել էր խորհրդային հանրապետության, ուստի նրա բանակը պաշտոնապես վերացվել էր։ X բանակն իր գոյությունը փաստացի շարունակում էր, ինչպես նաև նրա կազմի մեջ մտնող զորամիավորումները, այդ թվում՝ Կովկասյան II բանակային կորպուսը, սակայն դրանք արդեն կայսերական Ռուսաստանի և նույնիսկ Ռուսաստանի դեմոկրատական հանրապետության զորքերը չէին։

Ռազմավարչական տեսակետից կորպուսը մտնում էր Կովկասյան ռազմական օկրուգի մեջ։ Մարտական կազմը 1914 թվականի հուլիսի 18-ի դրությամբ հետևյալն էր.

Հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
հերթական համարերբվանիցմինչև երբանուն, ազգանուն, հայրանունզինկոչում, ազնվական տիտղոսդիմանկարը
101.02.187906.09.1879Հովհաննես Դավթի Լազարյան (Լազարև)գեներալ-լեյտենանտ
II Կովկասյան ԲԿ-ի առաջին հրամանատարը՝ Արցախի Շուշի քաղաքում ծնված գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանը:
214.09.187908.01.1881Արշակ Արտեմի Տեր-Ղուկասովգեներալ-լեյտենանտ
II Կովկասյան ԲԿ-ի երկրորդ հրամանատարը՝ Հյուսիսային Գուգարք-Վիրքի Տփղիս քաղաքում ծնված գեներալ-լեյտենանտ Արշակ Արտեմի Տեր-Ղուկասյանը:
320.03.1899?Էդուարդ Էդուարդի Զեզեմանհետևակի գեներալ
Պատկեր:Zezemanee.jpg
II Կովկասյան ԲԿ-ի երրորդ հրամանատարը՝ հետևակի գեներալ Զեզեմանը:
428.11.189731.07.1900Ալեքսանդր Վասիլիի Կաուլբարսգեներալ-լեյտենանտ, բարոն
II Կովկասյան ԲԿ-ի չորրորդ հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ բարոն Կաուլբարսը:
527.06.190221.09.1906Սիմեոն Անդրեի Ֆադեևգեներալ-լեյտենանտ (22.07.1906-ից՝ հետևակի գեներալ)
621.09.19062.05.1908Պավել Իվանի Միշչենկոգեներալ-համհարզ, գեներալ-լեյտենանտ
II Կովկասյան ԲԿ-ի վեցերորդ հրամանատարը՝ գեներալ-համհարզ գեներալ-լեյտենանտ Միշչենկոն:
724.05.19088.08.1909Դմիտրիի Սավելիի Շուվայևգեներալ-լեյտենանտ
II Կովկասյան ԲԿ-ի յոթերորդ հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Շուվայևը:
819.09.190924.12.1913Ալեքսանդր Զաքարիայի Միշլաևսկիգեներալ-լեյտենանտ (6.12.1912-ից՝ հետևակի գեներալ)
902.01.191411.12.1914Գեորգի Էդուարդի Բերխմանհետևակի գեներալ
II Կովկասյան ԲԿ-ի իններորդ հրամանատարը՝ հետևակի գեներալ Բերխմանը:
1011.12.191418.04.1917Սամեդբեկ Սադըխբեկ օղլի Մեհմանդարովգեներալ-լեյտենանտ, 1915թ. մարտի 23-ից՝ հրետանու գեներալ
II Կովկասյան ԲԿ-ի տասներորդ հրամանատարը՝ հրետանու գեներալ Մեհմանդարովը:
1122.04.1917-ից սկսածիսկ 25.10.1917-ից՝ հետոԳրիգորի Իվանի Չոգլոկովգեներալ-լեյտենանտ
II Կովկասյան ԲԿ-ի տասնմեկերորդ՝ վերջին հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Չոգլոկովը:
  • 01.01.1886 թ. — գեներալ-մայոր Պերլիկ Պյոտր Տիմոֆեյի
  • 04.05.1887-4.12.1888 թթ. — գեներալ-մայոր Ֆրեզե Ալեքսանդր Ալեքսանդրի
  • 27.11.1902-29.07.1905 թթ. — գեներալ-մայոր Բերխման Գեորգի Էդուարդի
  • 01.07.1907-26.11.1912 թթ. — գեներալ-մայոր Բարաթով Նիկոլայ Նիկոլայի
  • 07.12.1912-после 31.01.1913 թթ. — գեներալ-մայոր Կուզմին-Կորովաև Ալեքսանդր Նիկոլայի
  • 06.12.1914-ից սկսած, իսկ 1.01.1916 թթ. հետո՝ — գեներալ-մայոր Ֆյոդորով Դմիտրիի Յակովի

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Фонды Российского государственного военно-исторического архива». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.

Կաղապար:Ռուսաստանի զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմում