Կոշիցեի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոշիցեի ծրագիր (չեխ․՝ Košický vládní program), պայմանագիր Չեխոսլովակիայի կոմունիստների և Լոնդոնում հիմնված Չեխոսլովակիայի վտարանդի կառավարության միջև։ Հռչակվել է 1945 թվականի ապրիլի 5-ին, Կոշիցե քաղաքում։

Նախատեսում էր Չեխոսլովակիայի՝ որպես իրավահավասար երկու ժողովուրդների՝ չեխերի ու սլովակների ժողովրդա-դեմոկրատական պետության զարգացումը, Անդրկարպատյան Ուկրաինայի հարցի լուծումը դրա բնակչության կամքի համաձայն, տեղերում հաստատում ժողովրդի ընտրած Ազգային կոմիտեների իշխանություն, աշխատավորությանը լայն դեմոկրատական ազատություններ վերապահում, արգելում ֆաշիստական և պրոֆաշիստական կուսակցությունները։

Ըստ Կոշիցեի ծրագիրի գերմանական ու հունգարական սեփականատերերի և կոլաբորացիոնիստների ունեցվածքը վերցվում էր, հողը բաժանվում հողազուրկ և սակավահող գյուղացիներին։ Արտաքին քաղաքականության հարցում Կոշիցեի ծրագիրը առաջադրում էր «ռազմական, քաղաքական, տնտեսական և կուլտուրական բնագավառներում անխախտ միություն և համագործակցություն ԽՍՀՄ-ի հետ»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 590