Կոնտաժեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոնտաժեն
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1716 թ.
Մակերես195,268 կմ²
ԲԾՄ858±1 մետր
Բնակչություն621 865 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ31
Փոստային դասիչ32000-000
Պաշտոնական կայքcontagem.mg.gov.br
Կոնտաժեն (Բրազիլիա)##
Կոնտաժեն (Բրազիլիա)

Կոնտաժեն (պորտ.՝ Contagem), քաղաք և համայնք Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ «Ագլոմերացիա Բելու Օրիզոնտի» անվանումը կրող մեզոտարածաշրջանի և Բելու Օրիզոնտիի տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի բաղկացուցիչ մասն է։ Զբաղեցնում է 194,586 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 608 650: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 658.580, իսկ բնակչության խտությունը՝ 3.127,9 մարդ/կմ²։ Բնակչության թվով նահանգում զբաղեցնում է երրորդ, ամբողջ Բրազիլիայում՝ 31-րդ տեղը[2][3]։ Բնակիչներից 601 402-ն ապրում են համայնքի քաղաքային գոտում, 7 248-ը՝ գյուղական գոտում[4]։ Բնակիչների 38,97%-ը սպիտակամորթներ են, 10,10%-ը՝ սևամորթներ, 1,30%-ը՝ դեղնամորթներ, 48,61%-ը՝ մուլատներ ու մետիսներ, 0,13%-ը՝ տեղաբնիկներ (հնդկացիական ցեղերի ներկայացուցիչներ)[5]։

Քաղաքի հեռախոսային կոդն է՝ 31[6]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9.542.361 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 16.080,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,789 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Կոնտաժեն համայնքում է արտադրվում նահանգում ստեղծվող համախառն ներքին արդյունքի 5.28%-ը։ Այդ ցուցանիշով Կոնտաժենը նահանգում գրավում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Բելու Օրիզոնտիին ու Բետինին[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1716 թվականին։

Կոնտաժենում է գտնվում տեխնոլոգիաների ասպարեզում Բրազիլիայի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Մինաս Ժերայսի տեխնիկական կրթության դաշնային կենտրոնի մասնաճյուղը[8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտաժեն» հոդվածին։