Կոնվենցիոնալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնվենցիոնալիզմ (լատիներեն՝ conventio — համաձայնություն), իմացաբանական ուղղություն, որը հատկապես դրսևորվել է գիտության փիլիսոփայության մեջ։ Ըստ կոնվենցիոնալիզմի, որի հիմնադիրը Ա. Պուանկարեն է, մաթեմատիկայի և բնագիտության հիմնադրույթները և կառուցվածքները համաձայնություններ են (պայմանականություններ, սահմանումներ, գիտնականների պայմանավորվածություններ), որոնց ընտրությունը կատարվում է նպատակահարմարության, պարզության, մտքի անտեսման և այլ չափանիշներով։ Դրանք պարզապես ձևական միջոցներ են բնագիտական բովանդակային տեսություններ կառուցելու համար։ Կոնվենցիոնալիզմը հատկապես արտահայտվել է Ռ. Կառնապի և Կ. Այդուկևիչի վաղ աշխատություններում։ Կոնվենցիոնալիզմի տարրեր ունեն նեոպոզիտիվիզմը, պրագմատիզմը և օպերացիոնալիզմը։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է կոնվենցիոնալիզմը, քանի որ այն բացառում է գիտության մեջ իսկապես գոյություն ունեցող օժանդակ մտածական կառուցվածքների օբյեկտիվ հիմքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png