Կոնստանտին Վառլամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Վառլամով
Varlamov KA.jpg
Ծնվել էմայիսի 23 (հունիսի 4), 1848
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 15 (28), 1915 (67 տարեկանում)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԱլեքսանդրինյան թատրոն
Konstantin Aleksandrovich Varlamov Վիքիպահեստում

Կոնստանտին Ալեքսանդրովիչ Վառլամով (1849—1915), ռուս դերասան։

Բեմական գործունեությունն սկսել է 1867 թվականին, Չիտաու-Օգարյովայի թատրոնում, խաղացել է գավառական բեմերում, 1875 թվականից՝ Ալեքսանդրյան թատրոնում, հռչակվել իբրև բնութագրական և կատակերգական խաղաոճի ռեալիստական մեծ դերասան․ համարվել է «ռուս, ծիծաղի արքա»։ Իր խաղում զուգակցել է համարձակ բուֆոնադը, կերպարների խոր հոգեբանական մշակումը, խոսքի վարպետությունը, նուրբ քնարականությունը։

Լավագույն դերերից են՝ Յաիչնիցա (Գոգոլի «Ամուսնություն»), Վառավին Մուրոմսկի (Սուխովո-Կոբիլինի «Գործ», «Կրեչինսկու հարսանիքը»), Յուսով, Գրոզնով (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «ճշմարտությունը լավ է, բախտն՝ ավելի լավ»), Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան»)։ Կոնստանտին Ալեքսանդրովիչ Վառլամովի բարեկամներից է եղել Հ․ Աբելյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 287 CC-BY-SA-icon-80x15.png