Կոմսոմոլյան լիճ (Մինսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմսոմոլյան
բելառուս․՝ Камсамольскае возера

'
Կոորդինատներ
Տեղագրություն Բելառուս Բելառուս
Հայելու բացարձակ բարձրությունը 457 մ
Ամենամեծ խորությունը 4.5 մ
Միջին խորությունը 1.9 մ

Կոմսոմոլյան լիճ-արհեստական ջրամբար՝ Մինսկի հյուսիսարևմտյան մասում, միացած է Սվիսլոչ գետի պատնեշին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտնում է Վիլեյսկո-մինսկի ջրային համակարգի մեջ։ Լճի տարածքը 0.42 կմ2, երկարությունը 1.5 կմ, լայնությունը մինչև 400 մ, միջին խորությունը 1.9 մ (մաքսիմալը՝ 4.5 մ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսվել էր 1940 թվականին, որպեսզի Մինսկը գարնան անձրևների ժամանակ չհեղեղվեր։ Լճի 35 հա տարածքը փորված է ձեռքով։ Լճի հանդիսավոր բացումը պետք է կայանար 1941 թվականի հունիսի 22-ին՝ կիրակի օրը, սակայն պատերազմի պատճառով չի կայացել։ 1974 թվականին իրականացվել է լճի մաքրում և խորացում։ 2010 թվականին վերակառուցվել է լիճը և նրա հարակից Հաղթանակի զբոսայգին։ Լճի առափնյա մասը գրանիտից է։ Ինչպես նաև լճում կառուցված է շատրվան։