Կոմիտաս (երգչախումբ, Նոր Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմիտաս
Գործունեություն1975 թվականից

«Կոմիտաս», Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի քառաձայն երգչախումբ, հիմնադրվել է 1975 թվականին[1] (Կոմիտասի անունով կոչվել է 1990 թվականին[2]): Խմբավարներ՝ Մովսես Փանոսյան, Պարթև Շահվալադյան, Վրեժ Մելիքյան, Ռադիկ Մելիքյան, Համիկ Ալեքսանդրյան, Արմեն Ամիրխանյան (2008 թվականից)։

Մասնակցել է Նոր Ջուղայի հայոց եկեղեցիներում տեղի ունեցող արարողություններին, պարբերաբար հանդես է գալիս նաև համերգներով. երգացանկում նդգրկված են հայկական ժողովրդական, գուսանական, հոգևոր, դասական և ժամանակակից երգեր։

2008 թվականին «Կոմիտաս» երգչախումբը Երևանում մասնակցել է Հայաստանի երգչախմբային ընկերության 50-ամյակի տոնակատարությանը, 2010 թվականին՝ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի միջազգային երաժշտական փառատոնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր Ջուղայի «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի ելոյթը՝ Հ.Մ.Ա.Կ-ի «Կոմիտաս» սրահում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  2. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ «ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։