Կոմիտաս Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմիտաս Դանիելյան
Komitas Danielyan.jpg
Ծնվել է1947 սեպտեմբերի 7
ԾննդավայրՆոր Շեն, Ադրբեջան
Վախճանվել է2019, հունիսի 11
Վախճանի վայրՍտեփանակերտԼՂՀ ԼՂՀ
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԼՂՀ ԼՂՀ
Զավակներ5
Կոմիտաս Դանիելյան Վիքիդարանում

Կոմիտաս Արսենի Դանիելյան (ծնվ.՝ 1947, սեպտեմբերի 7, Նորշեն, Մարտունու շրջան, ԼՂՀ - մահ.՝ 2019, հունիսի 11, Ստեփանակերտ, ԼՂՀ), հայ արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտաս Դանիելյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում: Զբաղվել է լրագրական-խմբագրական աշխատանքով: 1979-1991 թվականներին եղել է Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» (ապա՝ «Խաչեն»), 1995 թվականից՝ Արցախի գրողների միության «Եղիցի լույս», 2001-2002 թվականներին՝ ԼՂՀ կրթության նախարարության «Լուսարար», 2000-2006 թվականներին՝ Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» թերթերի հիմնադիր խմբագիրը։ 1993-1994 թվականներին խմբագրել է հանրապետական «Արցախ» (այժմ՝ «Ազատ Արցախ») թերթը։ 2006 թվականի սեպտեմբերից եղել էՍտեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։

Կազմել ու խմբագրել է արցախցի արձակագիրների Արցախյան շարժման թեմաներով գրված պատմվածքների «Վերջին գնդակը» ժողովածուն (2005)։ Մասնակցել է 2005 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակված (ռուսերեն) «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան»-ի ստեղծմանը[1][2]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
  • Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2012
  • «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալ
  • ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակ՝ «Դեմ հանդիման» գրքի համար
  • ԼՂՀ Գրողների միության մրցանակ, 2015
  • «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ, 2016
  • ՀՀ պաշտպանության նախարարության առաջին մրցանակ, 2017
  • ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալ, 2018

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անկնիք նամակներ, 1981
  • Երաշտ տարի, 1989
  • Արցախն իմ տունն է, 1994
  • Երկու պատմվածք, 1995
  • Մասիս արի լեգենդը, 1996
  • Դեմ հանդիման, 1996
  • Ճիչ, 2005[3]
  • Ամարասի զանգերը, 2006
  • Արցախը` չսանձած նժույգ, փաստա-վավերագրական վեպ, 2001
  • Պորտալար, 2007
  • Մենք մեր սարերն ենք (պիեսների ժողովածու՝ «Պըլը Պուղին Մոսկովում», «Մենք մեր սարերն ենք» (Արցախի ազգային-ազատագրական պայքար), «Տո լաճ տնավեր»՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին), 2012
  • Երկհատորյակ, Երևան, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]