Վարդավառի լիճ
Վարդավառի լիճ | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
ԲԾՄ | 985 մետր |
Մասն է | Լիոնի այգի |
Վարդավառի լիճ, Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ, Երևանի հնագույն և ծավալով երկրորդ խոշոր արհեստական լճակը[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով[փա՞ստ]։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել[3]։
Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թվականներին։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքի, որը անվանափոխվեց Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)[4]։
2011 թվականի հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից։ Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում[5]
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի հարավ-արևելքում՝ Էրեբունի համայնքում՝ 920 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,085 կմ2 է, ջրատարողությունը՝ 151հզ մ3։ Մինչև 1939 թվականը եղել է բնական լճակ, սնվել ստորերկրյա ջրերից և մթնոլորտի տեղումներից, հնում՝ նաև Մամռիի ջրանցքից։
1939 թվականին կառուցվել է արհեստական լճակ, որը սնվում էր Նորքի ջրանցքից, այժմ՝ Երևանի մետրոպոլիտենից դուրս քաշվող արտեզյան ջրերից։ Պատվարը հողային է, առավելագույն բարձրությունը՝ 7 մ։ Ափերը և հատակը բետոնապատված են։ Մեծ է լճակի նշանակությունը շրջապատի միկրոկլիմայի համար։ Անցկացվում են ջրային սպորտի մրցումներ, կան լողափեր։ Ջրերն օգտագործվում են նաև շրջակա հողատարածքը ոռոգելու նպատակով։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լսելով գեղեցկուհի Աբու Հայաթի ինքնասպանության լուրը՝ նրա փեսացու Թոքմաք խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել, որը և նրա անունով կոչվել է Թոխմախան լիճ՝ գյոլ[6][7][8][9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վարդավառի լիճ
-
Մայրամուտ
-
Վարդավառի լիճ
-
Վարդավառի լիճը Երևանի Լիոնի այգում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 202 — 992 էջ։
- ↑ Երվանդ Շահազիզ, «Հին Երևանը», Երևան, 2003
- ↑ Վարդավառի (Թոխմախի) լիճ
- ↑ Էրեբունի վարչական շրջանում բացվել է Երեւան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդավառի լիճ» հոդվածին։ |
|