Կոկոսի կրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոկոսի կրոնի լողացող պագոդան, լուսանկարը 1969 թվականի

Կոկոսի կրոն (վիետնամերեն՝ Tinh Do Cu Si)[1], 1963 թվականին հիմնված, բայց այժմ մեռած կրոն, որը դավանում էին հարավային Վիետնամի «Կոկոսի թագավորության» բնիկները: Կրոնը հիմնված էր բուդդայական և քրիոստոնեական հավատալիքների և հիմնադիր վիետնամացի հետազոտող Դաո Դուայի ուսմունքի հիման վրա: Կրոնը 1975 թվականին արգելվել է վիետնամական հեղինակությունների կողմից: Իր զարգացման գագաթնակետին այն ուներ շուրջ 4000 հետևորդ:

Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսի կրոնը քարոզում էր ուտել միայն կոկոս և խմել կոկոսի կաթ[2]: Այս կրոնի հոգևորականներին թույլատրվում էր ունենալ մինչև 7 կին[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսի հոգևորականի կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսի կրոնը հիմնադրվել է 1963 թվականին Վիետնամացի հետազոտող Նգույեն Դանհ Նամի կողմից[2], որը անվանվել է «Կոկոսի հոգևորական»[4][5], «Ձերդ Կոկոսություն»[6], «Կոկոսի մարգարե»[6] և «Քեռի Հայ»[6] (1909 – 1990[1]): Նամը հաճախել է Ֆրանսիական համալսարան[2], հարավային Վիետնամի «Կոկոսի թագավորությունում», Բեն Տրե նահանգում[2] հիմնել է լողացող պագոդա[6]: Պնդում էին, որ Նամը արդեն երեք տարի ուտում է միայն կոկոս[1], այդ տարիներին նա զբաղվել է նաև մեդիտացիայով[3]: Նամը 1971 թվականի հարավվիետնամական նախագահական ընտրությունների թեկնածու էր. նա պարտվել է և վերադարձել իր «Կոկոսի թագավորություն»[2]: Չնայած Նամի էքսցենտրիկ բնավորությանը՝ Սայգոնի իշխանությունը հարգում էր նրան և անվանում «կրոնի մարդ»[7]:

Ժողովրդագրություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում կրոնի հետևորդների առավելագույն թիվը եղել է 4000: Հետևորդներից մեկը Ջոն Ստայնբեքի որդին էր[2]: 1975 թվականին կրոնը Վիետնամի հեղինակությունների կողմից արգելվել է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Dodd Jan (2003)։ The Rough guide to Vietnam (4 ed.)։ Rough Guides։ էջ 142։ ISBN 9781843530954 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Coconut religion»։ Vinhthong։ Վերցված է May 25, 2013 
  3. 3,0 3,1 Hoskin John, Howland Carol (2006)։ Vietnam (4 ed.)։ New Holland Publishers։ էջ 115։ ISBN 9781845375515 
  4. Pillow Tracy (2004)։ Bringing Our Angel Home։ iUniverse։ էջ 106։ ISBN 9781469714011 
  5. Ehrhart William Daniel (1987)։ Going back: an ex-marine returns to Vietnam։ McFarland։ ISBN 9780899502786 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Vu Trinh (1974)։ «The Coconut Monk»։ Vietspring 
  7. Ellithorpe Harold (1970)։ «South Vietnam: The Coconut Monk»։ Far Eastern Economic Review։ էջ 15